00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան–սփյուռք հարաբերությունները բարելավվե՞լ են, թե՞ վատացել. Խաչատրյանը` Սինանյանին

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
Բաժանորդագրվել
Սինանյանը համամիտ չէ այն մտքի հետ, որ հեղափոխության արդյունքում սփյուռքը կորցրել է վստահությունը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Սփյուռքի հետ հարաբերութունների չափորոշիչը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակություններն են, որոնք հեղափոխությունից հետո եղել են պատմականորեն ամենաքիչը։ Ազգային ժողովում բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ժամանակ նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Սփյուռքից 13 շահառու ՀՀ-ում պետական բարձր պաշտոններ են ստացել․ Զարեհ Սինանյան
Խաչատրյանը խոսքն ուղղելով Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանին` հարցրեց. «Ձեր պաշտոնավարման ժամանակ նախարարության փոխարեն հանձնակատարի ինստիտուտ ստեղծելու արդյունքում Հայաստան–սփյուռք հարաբերությունները բարելավվե՞լ են, թե՞ վատացել են։ Ըստ իս` վատացել են, որովհետև 2019 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատմության մեջ ամենաքիչ դրամահավաքն էր կազմակերպել, 2020–ին պատերազմ էր, 270 միլիոնից ավել եղավ, և հետո անհասկանալի է` գումարն ինչպես ծախսվեց, և դրանից հետո անցյալ տարի եղավ ևս մեկ դրամահավաք, հավաքվեց 11 միլիոն։ Դա չափորոշիչ է, որ հարաբերությունները խիստ բացասական երանգի են»։
Ի պատասխան Սինանյանը նշեց, որ սփյուռքում բոլոր շրջանակներում նախարարության վերափոխումը սփյուռքի հանձնակատարի գրասենյակի` «մեղմ ասած` լավ չի ընդունվում»։
Սակայն նա համամիտ չէ այն մտքի հետ, որ հեղափոխության արդյունքում սփյուռքը կորցրել է վստահությունը։
«2019 թվականին 9.5 միլիոն դրամ հիմնադրամը հավաքեց։ Դա այն նույն թվականն էր, որից առաջ հիմնադրամի նախորդ գործադիր տնօրեն Արա Վարդանյանին ձերբակալեցին հիմնադրամի ֆոնդերով «ղումար» խաղալու համար։ Այդ վստահության պակասը կուլմինացիոն կետին հասավ ձերբակալմամբ»,–ասաց Սինանյանը։
Այս խոսակցությանը միջամտեց ՔՊ–ական Սիսակ Գաբրիելյանը` ընդգծելով, որ չպետք է սփյուռքի հետ հարաբերությունները դիտարկել գումար տալու համատեքստում։
ՀՀ–ն չկարողացավ օգտվել ՌԴ–ի հայկական սփյուռքի ներուժից. վարչապետի նախկին խորհրդական
«ՀՀ–ն այս տարի այնքան հարկ է հավաքել, ՀՀ քաղաքացին այնքան հարկ է վճարել, որ հիմնադրամի 25-30 տարում այդքան գումար չի հավաքվել։ Այդ տրամաբանությունը փոխեք, էլի, որ եթե հեռուստամարաթոնին, օրինակ, 15 միլիոն են տվել, ուրեմն սփյուռքը սիրում է։ Սփյուռքին կարող ենք ասել` Հայաստանում կարող եք գալ, ապրել, կարող եք գալ բիզնես դնել, բայց եկեք չչափենք, էլի, որ սփյուռքը փող տալով է հայրենիք սիրում»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ 2019թ–ի ՀՀ կառավարությունը փոփոխություններ իրականացրեց «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում, որով 17 նախարարությունները թիվը կրճատվեց 5-ով։ Կրթության, սպորտի և մշակույթի նախարարությունները միավորվեցին մեկ գերատեսչության կազմում։ Գյուղատնտեսության նախարարությունը միացվեց էկոնոմիկայի նախարարությանը։
88 հաստիք ունեցող սփյուռքի նախարարությունը լուծարվեց։ Փոխարենը վարչապետի աշխատակազմում ստեղծվեց Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով:
Լրահոս
0