Վիճաբանություն հողի հարցով. Երևանում սպանության փորձի համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի

© Photo : official site of the Investigative Committee of RAԿորյուն Մխիթարյանի «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի մեքենան
Կորյուն Մխիթարյանի «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի մեքենան - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր արարքներին ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik.Աջափնյակ վարչական շրջանում օրեր առաջ կատարված սպանության փորձի համար երկու անձի մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2-3 ամիս առաջ 41-ամյա տղամարդու և մի 30-ամյա տղամարդու միջև սուր վիճաբանություն է տեղի ունեցել հողակտորի հարցի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Դրանից հետո Բաշինջաղյան փողոց և Բաշինջաղյան փակուղի խաչմերուկում 30-ամյա և 36-ամյա տղամարդիկ մի խումբ անձանց հետ դարանակալել են և մահակներով վնասել Երևանի 41-ամյա բնակիչ Կորյուն Մխիթարյանի «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի մեքենան։ Այնուհետև 30-ամյա տղամարդը հրազենային զենքից կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի արդյունքում վարորդին թիկունքային հատվածում պատճառել է մարմնական վնասվածք:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 30 և 36-ամյա տղամարդկանց նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։
Սպանության փորձ Երևանում. տղամարդու գլխին դիզվառելիք են լցրել, ապա վրան ճայթուկ գցել
Նրանցից առաջինին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն, որը կատարվում է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի գործադրմամբ): Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Իսկ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր արարքներին ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Սպանության փորձ Երևանի կենտրոնում. 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Լրահոս
0