ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները ժամանել են Լուկաշենկոյի հետ հանդիպմանը

© Photo : Пул ПервогоԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները ժամանել են Լուկաշենկոյի հետ հանդիպմանը
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները ժամանել են Լուկաշենկոյի հետ հանդիպմանը - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունիսի 1-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի52-րդ նիստը։
ԱՊՀ անդամ երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարներն արդեն ժամանել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը:
Հայաստանը այս խորհրդին ներկայացնում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Ռուսաստանից Մինսկ են ժամանել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Նիստին, բացի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների պատվիրակություններից, կմասնակցեն Համագործակցության գործկոմի և ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարները:
Մինսկը Երևանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հույս ունի. Լուկաշենկո
Ինչպես հաղորդում է բելառուսական «ԲԵԼՏԱ» պետական գործակալությունը, միջոցառման մասնակիցները կքննարկեն միջազգային ահաբեկչության, ինչպես նաև ծայրահեղականության բռնի դրսևորումների դեմ պայքարի գծով համագործակցության և փոխգործակցության արդյունավետության բարձրացման հարցեր:
Քննարկվելու են նաև զենքի և թմրանյութերի մաքսանենգությանը հակազդելու, տեղեկատվական-հոգեբանական ազդեցության և ոչ հավաստի տեղեկատվության տարածման հարցերը: Ուշադրություն է դարձվելու նաև ԱՊՀ-ում գիտատեխնիկական համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Լրահոս
0