https://arm.sputniknews.ru/20230601/irany-kandamakci-shhk-in-artgvortsnakharar-abdvollahiany-zhamketner-e-nshel-60520224.html
Իրանը կանդամակցի ՇՀԿ-ին. արտգործնախարար Աբդոլլահիանը ժամկետներ է նշել
Իրանը կանդամակցի ՇՀԿ-ին. արտգործնախարար Աբդոլլահիանը ժամկետներ է նշել
Sputnik Արմենիա
Իրանը հուշագիր է ստորագրել ՇՀԿ անդամ պետության կարգավիճակ ստանալու նպատակով իր պարտավորությունների մասին։ 01.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-01T18:08+0400
2023-06-01T18:08+0400
2023-06-01T18:16+0400
հոսեյն ամիր աբդոլլահիան
շհկ
իրանի իսլամական հանրապետություն
արտաքին գործերի նախարարություն (ագն)
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50179788_0:84:1600:984_1920x0_80_0_0_7288118f81c51c6011ef2e0872b086d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Իրանն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ կդառնա: Տեղեկությունը հայտնել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։Իրանը 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Սամարղանդում հուշագիր է ստորագրել ՇՀԿ անդամ պետության կարգավիճակ ստանալու նպատակով իր պարտավորությունների մասին, իսկ նոյեմբերի 27-ին Ազգային խորհրդարանն ընդունել է կազմակերպությանը Իրանի անդամակցության մասին օրինագիծը։Ամենակարևորն այն է, որ դիտարկենք գործնական հարցեր ազգային արժույթի մասին. Լավրովը` ՇՀԿ–ումՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50179788_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c593b6d61c5d5aa2a31b3edff554269b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հոսեյն ամիր աբդոլլահիան, շհկ, իրանի իսլամական հանրապետություն, արտաքին գործերի նախարարություն (ագն), նախարար
հոսեյն ամիր աբդոլլահիան, շհկ, իրանի իսլամական հանրապետություն, արտաքին գործերի նախարարություն (ագն), նախարար
Իրանը կանդամակցի ՇՀԿ-ին. արտգործնախարար Աբդոլլահիանը ժամկետներ է նշել
18:08 01.06.2023 (Թարմացված է: 18:16 01.06.2023) Իրանը հուշագիր է ստորագրել ՇՀԿ անդամ պետության կարգավիճակ ստանալու նպատակով իր պարտավորությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Իրանն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ կդառնա: Տեղեկությունը հայտնել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին վերջնականապես կամրագրվի հունիսի 22–ից հուլիսի 22–ն ընկած ժամանակահատվածում։ ՇՀԿ-ի հիմքը կազմող երկրների խորհրդարանների վերջին որոշումն ընդունվել է անցյալ շաբաթ Ղրղզստանի խորհրդարանում, ուստի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մասնակցությամբ կհայտարարվի այն մասին, որ Իրանը վերջնականապես դարձել է ՇՀԿ-ի մշտական անդամ», - Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքը մեջբերում է Nour News գործակալությունը:
Իրանը 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Սամարղանդում հուշագիր է ստորագրել ՇՀԿ անդամ պետության կարգավիճակ ստանալու նպատակով իր պարտավորությունների մասին, իսկ նոյեմբերի 27-ին Ազգային խորհրդարանն ընդունել է կազմակերպությանը Իրանի անդամակցության մասին օրինագիծը։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: