https://armeniasputnik.am/20230601/karmir-khachi-mijnvordutjamb-arcakhic-14-andz-e-teghapvokhel--hajastan-60511506.html
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ևս 14 անձ է տեղափոխվել Հայաստան
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ևս 14 անձ է տեղափոխվել Հայաստան
ՀՀ ուղեգրված բուժառուներից 12-ն էլ ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ 01.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-01T16:34+0400
2023-06-01T16:34+0400
2023-06-01T16:39+0400
արցախ
հայաստան
կարմիր խաչ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/1b/44300346_0:84:1601:984_1920x0_80_0_0_94e7cf772d6d347e37a1011636de0a66.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու ուղեկցողների հետ այսօր ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ են տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։«Արևիկ» բուժմիավորումում 14 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը` ծայրահեղ ծանր վիճակում։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/1b/44300346_88:0:1511:1067_1920x0_80_0_0_b24839c95a777fe4b65461de3306089c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, հայաստան, կարմիր խաչ
արցախ, հայաստան, կարմիր խաչ
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ևս 14 անձ է տեղափոխվել Հայաստան
16:34 01.06.2023 (Թարմացված է: 16:39 01.06.2023) ՀՀ ուղեգրված բուժառուներից 12-ն էլ ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու ուղեկցողների հետ այսօր ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ են տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«12 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ»,– ասված է հաղորդագրությունում։
«Արևիկ» բուժմիավորումում 14 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին,
Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։