00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքականությամբ կարող է զբաղվել ով ասես, նույնիսկ նախկին լրագրողը

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Քաղաքականությամբ զբաղվելու հեռանկարը միշտ էլ գայթակղել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Միանգամայն ճիշտ են ասում՝ ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի, իսկ եթե ոչ մի տեղ ոչ մի բան չի ստացվում, մտիր քաղաքականություն։ Հո իզո՞ւր չէր Հայաստանի նախկին վարչապետներից մեկն ամենայն անկեղծությամբ խոստովանում. «Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»։
Որպեսզի ինձ կողմնակալության մեջ չմեղադրեք, փաստեմ, որ Հայաստանում կա նաև երկրորդ բնագավառը, որտեղ կարող են գործունեություն ծավալել բառիս բուն իմաստով բոլորը՝ անկախ կրթությունից, գիտելիքներից, կենսափորձից, դաստիարակությունից, անձնական որակներից և այլն… Այո՛, շատ ճիշտ եք, այդ ոլորտը… լրագրությունն է։
Ավելին` շատ հաճախ լրագրողները հրաժարվում են իրենց մասնագիտությունից և մտնում են քաղաքականություն։ Ամենավառ ապացույցը մեր այսօրվա իշխանություններն են։
Տեսեք, թե քանի նախկին լրագրող է դարձել պատգամավոր, պաշտոնյա, նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար։ Էլ չեմ խոսում վարչապետի մասին։
Անկեղծ ասեմ՝ ես շատ ուրախ եմ նրանց համար, որովհետև երբ ինձ հերթական անգամ մեղադրանք են ներկայացնում, թե դատարկ նյութեր եմ պատրաստում՝ փոխանակ կոնկրետ առաջարկներ անելու, թե ինչպես կարելի է դուրս գալ այս անմխիթար վիճակից, հանգիստ պատասխանում եմ՝ ես ընդամենը լրագրող եմ, որը պարտավոր չէ առաջարկներ ներկայացնել, դիմե՛ք իմ նախկին գործընկերներին, որոնք իշխանության մաս են դարձել, նույնիսկ ղեկավար, և ուրեմն երկիրը փոսից դուրս բերելը նրանց անմիջական պարտականությունն է։ Այ հենց նրանց էլ հասցեագրե՛ք ձեր պահանջները։
Հանուն ճշմարտության ասեմ, որ աշխարհի բոլոր երկրներում էլ լրագրողները ձգտում են քաղաքական գործիչ դառնալ։ Վերցրեք հենց Ամերիկայի նախկին նախագահ Ջոն Քենեդիին։
Քաղաքականւթյամբ կարող է զբաղվել ով ասես՝ նույնիսկ նախկին լրագրողը
Քչերը գիտեն, որ 1945 թվականին՝ Երկրորդ աշխարհամարտի ավարտին, Քենեդին շրջագայել է Եվրոպայում և հոդվածներ գրել ամերիկյան առաջատար թերթերի համար, նույնիսկ լուսաբանել է Պոտսդամի պատմական կոնֆերանսը։ Ճիշտ է` Քենեդին Ամերիկայի պատմության ընթացքում առաջին նախագահը չէ, որը զբաղվել է լրագրությամբ։ 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգը դեռ 20-րդ դարի սկզբին ընկերների հետ 300 դոլար հավաքեց և գնեց անվճարունակ ճանաչված «Mario Daily Star» թերթը և իր խմբագրականներով ու հոդվածներով այն դարձրեց հայրենի Օհայո նահանգի ամենաեկամտաբեր լրատվամիջոցներից մեկը։ Այսինքն` հետագայում՝ նախագահական ընտրարշավի ժամանակ, նույնիսկ նրա մոլի հակառակորդներն այլևս չէին համարձակվում հարցնել. «Իսկ ի՞նչ հաջողության եք հասել ձեր կյանքում, որ ուզում եք երկրի ղեկավար դառնալ»։
Բայց ինչո՞ւ հեռու գնանք։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ է ժամանակին լրագրող եղել։ Ճիշտ է` լոնդոնյան «Թայմս» օրաթերթում նրա կարիերան ավարտվեց այն բանից հետո, երբ պարզապես խեղաթյուրել էր քաղաքական գործիչներից մեկի ասածը։ Երևի հիշում են նաև, որ այդ մարդու վարչապետական կարիերան էլ ավարտվեց, երբ նա կորոնավիրուսի համավարակի ժամանակ բրիտանացիներին կոչ էր անում հրաժարվել մարդաշատ միջոցառումներից, այնինչ ինքը քեֆ էր կազմակերպել հենց վարչապետական նստավայրում և հետո համառորեն պնդում էր, թե նման բան չի արել։ Համաձայնե՛ք` շատ ճիշտ էր նկատել անգլիական թերթերից մեկը. «Այս մարդը ստում էր, երբ լրագրող էր, ստում էր նաև, երբ վարչապետ էր»։
Կգա՞ արդյոք այն օրը, երբ արհեստական բանականությունը կասի մարդկությանը. «Ես եմ ձեր Աստվածը»
Այնուամենայնիվ, քաղաքականությամբ զբաղվելու հեռանկարը միշտ էլ գայթակղել է զանգվածային լրատվության ներկայացուցիչներին։ Բեպե Գրիլոն ձեզ օրինակ։ Նա հաղորդումներ էր վարում իտալական հեռուստաալիքներից մեկում։ Մի անգամ կատակեց վարչապետ Բետինո Կրակսիի հասցեին։ Սյուժեն այսպիսին էր՝ սոցիալիստ Կրակսիի օգնականը գնում է Չինաստան, այնտեղից զանգահարում շեֆին ու ասում. «Շատ տարօրինակ եմ ինձ զգում, այս երկրում մոտ մեկ միլիարդ մարդ կա, բոլորն էլ սոցիալիստ են»։ Վարչապետը հարցնում է. «Է, հետո՞… Ի՞նչ զարմանալի բան կա»։ Եվ օգնականը պատասխանում է. «Պարո՛ն Կրակսի, պարզապես չեմ կարողանում հասկանալ՝ եթե բոլորը սոցիալիստ են, բա ումի՞ց են գողանում»։ Այս կատակը Գրիլոյի վրա թանկ նստեց՝ Կրակսին բողոքեց իր ընկերոջը՝ Սիլվիո Բերլուսկոնիին, որին պատկանում էր հեռուստաալիքը, և Գրիլոյի հաղորդումն անմիջապես փակվեց։
Ճիշտ է` Կրակսին էլ երկար չմնաց վարչապետի պաշտոնում։ Քիչ ժամանակ անց նրան մեղադրեցին կոռուպցիայի մեջ, նա փախավ Թունիս և մնաց այնտեղ մինչև կյանքի վերջը, որովհետև իտալական դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել էր 9 տարվա ազատազրկման։ Իսկ Բեպե Գրիլոն հիմնեց «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունը, որը 2015 թվականին շռնդալից ընտրական հաղթանակ տարավ։ Ինքը՝ Գրիլոն, խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց, որովհետև իր հիմնած կուսակցության ծրագրում ամրագրված էր՝ ցանկացած մարդ, որը նախկինում դատվածություն է ունեցել, իրավունք չունի զբաղվելու քաղաքականությամբ։ Իսկ Գրիլոն դատվածություն ուներ. 1981 թվականին իր ավտոմեքենայով ճանապարհային պատահարի մասնակից էր դարձել ու դատվել չկանխամտածված սպանության համար։ Հո չէ՞ր կարող հանուն վարչապետ դառնալու խախտել հենց իր հիմնած կուսակցության սկզբունքները։
Հենրի Քիսինջեր - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2023
Հայկական Քիսինջերին սպասելիս. 100-ամյա գործիչը կանխորոշեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը
Լրահոս
0