https://armeniasputnik.am/20230601/tsitsernakaberdi-marzahamaliry-chi-masnavvorecvi-karavarutjunn-ajn-hanum-e-cankic-60488621.html
Ծիծեռնակաբերդի մարզահամալիրը չի մասնավորեցվի. կառավարությունն այն հանում է ցանկից
Ծիծեռնակաբերդի մարզահամալիրը չի մասնավորեցվի. կառավարությունն այն հանում է ցանկից
Մարզահամալիրը նախատեսվում է հիմնանորոգել և վերածել հավաքական թիմերի մարզման կենտրոնի։ 01.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-01T11:30+0400
2023-06-01T11:30+0400
2023-06-01T12:51+0400
երևան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ժաննա անդրեասյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0c/48079087_0:0:1600:901_1920x0_80_0_0_20a4ed8d2644f01bbdcc7a7ab2d9cd39.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը հանել մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկից։12.5 մլրդ եք տվել, ի՞նչ արդյունք է ստեղծվել Հայաստանի համար. Պապոյանը` ԿԳՄՍ նախարարինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում հայտնեց, որ մարզահամալիրը նախատեսվում է հիմնանորոգել և վերածել հավաքական թիմերի մարզման կենտրոնի, քանի որ Հայաստանում հավաքական թիմերի մարզումների համար նախատեսված մարզական հնարավորությունները խիստ սահմանափակ են։Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մարզահամալիրն ունի ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին։ Այստեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար:Նախնական հաշվարկներով` համալիրի հիմնանորոգումն ու նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունը կարժենա 2 299 750 340 դրամ:Բավականին մրցունակ կլինի տարածաշրջանում. մարզպետը` Արագածի լանջին կառուցվող համալիրի մասինՖանանսների նախարար Վահե Գրիգորյանը, սակայն, քննարկման ժամանակ հայտնեց, որ գումարը ենթակա է վերանայման։Մարզահամալիրը պետգույքի մասնավորեցման ցանկից հանելու համար նախագիծը դեռ պետք է արժանանա նաև Աժ–ի հավանությանը։ Մինչդեռ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ցանկալի է փաստաթղթային ու շինարարական աշխատանքներն ավարտել 2 տարվա ընթացքում` հաշվի առնելով, որ Հայաստանը հավակնում է տարբեր մարզաձևերի միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալել առաջիկա տարիներին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0c/48079087_75:0:1495:1065_1920x0_80_0_0_4d43ace0fe4c52c61bf0fcdb215151c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երևան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան
երևան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան
Ծիծեռնակաբերդի մարզահամալիրը չի մասնավորեցվի. կառավարությունն այն հանում է ցանկից
11:30 01.06.2023 (Թարմացված է: 12:51 01.06.2023) Մարզահամալիրը նախատեսվում է հիմնանորոգել և վերածել հավաքական թիմերի մարզման կենտրոնի։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը հանել մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում հայտնեց, որ մարզահամալիրը նախատեսվում է հիմնանորոգել և վերածել հավաքական թիմերի մարզման կենտրոնի, քանի որ Հայաստանում հավաքական թիմերի մարզումների համար նախատեսված մարզական հնարավորությունները խիստ սահմանափակ են։
«Մենք այս պահին մեր հավաքական թիմերի հավաքների համար ընդամենը 2 հնարավորություն ունենք երկրում. Դա Ծաղկաձորի մարզաբազան է և «Օլիմպավանը», որոնք երկորսն էլ ունեն սահմանափակ հնարավորություններ»,– ասաց Անդրեասյանը։
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մարզահամալիրն ունի ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին։ Այստեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար:
Նախնական հաշվարկներով` համալիրի հիմնանորոգումն ու նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունը կարժենա 2 299 750 340 դրամ:
Ֆանանսների նախարար Վահե Գրիգորյանը, սակայն, քննարկման ժամանակ հայտնեց, որ գումարը ենթակա է վերանայման։
Մարզահամալիրը պետգույքի մասնավորեցման ցանկից հանելու համար նախագիծը դեռ պետք է արժանանա նաև Աժ–ի հավանությանը։ Մինչդեռ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ցանկալի է փաստաթղթային ու շինարարական աշխատանքներն ավարտել 2 տարվա ընթացքում` հաշվի առնելով, որ Հայաստանը հավակնում է տարբեր մարզաձևերի միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալել առաջիկա տարիներին։