00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի հետ սահմանի բացումը ձեռնտու է Հայաստանին. Խաչատուր Սուքիասյան

© Sputnik / Asatur YesayantsԽաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյան - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2023
Բաժանորդագրվել
Խաչատուր Սուքիասյանի խոսքով` Հայաստանը կարող է տնտեսապես մեծ օգուտ ստանալ, եթե բոլոր հարևանների հետ ունենա բաց սահմաններ։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման հետ կապված հարցը պետք է լուծեն ավիացիոն իշխանությունները՝ եվրոպացի գործընկերների և տարածաշրջանային պետությունների հետ միասին։ Այս մասին Այս մասին Sputnik Արմենիայի և Mediahub-ի թղթակիցներին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Բանն այն է, որ Սուքիասյանների ընտանիքին պատկանող հայկական «FlyOne Armenia» ավիաընկերությունը ապրիլի 29-ից չի իրականացնում թռիչքներ դեպի Ստաբմուլ և եվրոպական մի շարք երկրներ, քանի որ Թուրքիան արգելում է հայկական ինքնաթիռներին հատել իր օդային տարածքը։ Թուրքիան դեպի երրորդ երկրներ թռիչքների համար փակել է իր օդային տարածքը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող Air Force One օդանավի համար։
«Այդ հարցը ՀՀ տրանսպորտի նախարարության, ավիացիոն իշխանության լուծելիք խնդիրն է։ Պետք է թե՛ եվրոպական գործընկերների հետ, թե՛ տարածաշրջանային պետությունների հետ խոսեն, հասկանան` ինչն է եղել պատճառը»,- ասաց Սուքիասյանը։
Միաժամանակ նա նշել է, որ նախկինի պես շարունակում է Թուրքիայի հետ սահմանի բացման և հարաբերությունների կարգավորման կողմնակիցը լինել։
Քաղաքական գործիչն իր ցանկությունը բացատրում է նրանով, որ Հայաստանը կարող է տնտեսական օգուտներ ստանալ հարևան բոլոր երկրների՝ Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի հետ բաց սահմաններ ունենալու պայմաններում։
«Ես կողմնակից եմ, քանի որ հասկանում եմ, որ դա ձեռնտու է իմ երկրին. եթե հայկական արտադրանքը Թուրքիայի տարածքով արտահանվի Եվրոպա, տրանսպորտային ծախսերը կկրճատվեն, իսկ ապրանքներն ավելի մրցունակ կլինեն»,- ասաց Սուքիասյանը։
Նա նաև համոզված է, որ Հայաստանը կարող է վերածվել տնտեսական խաչմերուկի և հանգույցի, և այդ բարիքներից օգտվել։ Ավելին` Սուքիասյանի կարծիքով` եթե Հայաստանը շրջափակման մեջ չլիներ, երկրում կարող էին գործել խոշոր ձեռնարկություններ։
Հիշեցնենք` ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ.
Ավելի ուշ պաշտոնական Անկարան, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի բերանով, պահանջել էր ապամոնտաժել Երևանում տեղադրված հուշարձանը։
Լրահոս
0