00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն պատրաստ է շարունակել հետևել ՌՀԶԿՊ–ի քանակային սահմանափակումներին. Սպիտակ տուն

© AP Photo / Alex BrandonՋեյք Սալիվան
Ջեյք Սալիվան - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2023
Ջեյք Սալիվան
Բաժանորդագրվել
Չնայած Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիրը չի գործում, Վաշինգտոնը շարունակելու է ՌԴ–ին ծանուցել իր բալիստիկ հրթիռների արձակման և ռազմավարական ուժերի զորավարժությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ԱՄՆ–ն պատրաստ է շարունակել հետևել Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի քանակային սահմանափակումներին, եթե Ռուսաստանն իր հերթին ևս պատրաստակամություն ցուցաբերի։ Այս մասին այսօր Սպառազինությունների վերահսկման ասոցիացիայի վաշինգտոնյան ամենամյա նիստին հայտարարեց ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը շարունակելու է ՌԴ–ին ծանուցել իր բալիստիկ հրթիռների արձակման և ռազմավարական ուժերի զորավարժությունների մասին։
Բացի այդ, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ բազմակողմանի բանակցություններ, այդ թվում ՄԱԿ–ի ԱԽ–ի «հնգյակի» ձևաչափով, անցկացնելու ԱՄՆ–ի պատրաստակամության, ինչպես նաև անկախ ներկայիս տարաձայնություններից՝ 2026 թվականից հետո ՌԴ–ի հետ Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի հետ կապված պայմանավորվածությունների մշակման մասին։
«Փոխանակ սպասենք, երբ կլուծենք մեր բոլոր տարաձայնությունները, ԱՄՆ–ն պատրաստ է սկսել աշխատել Ռուսաստանի հետ միջուկային ռիսկերի կառավարման և 2026 թվականից հետ սպառազինությունների վերահսկման մասին համաձայնագրի ուղղությամբ», – ասել է նա։
Նախօրեին Պետդեպը հայտարարել էր, որ հունիսի 1-ից ԱՄՆ–ն կդադարի Մոսկվային տեղեկություններ փոխանցել իր ռազմավարական սպառազինության, այդ թվում հրթիռների և արձակման կայանքների կարգավիճակի և գտնվելու վայրի մասին։ Վաշինգտոնը Պայմանագրին ռուսական կողմի մասնակցության դադարեցումը իրավաբանորեն անվավեր է համարում։ Ամերիկյան կողմը հրաժարվել է նաև արձակման բալիստիկ հրթիռների (միջմայրցամաքային և սուզանավերից) մասին հեռաչափական տվյալներ տրամադրել Մոսկվային, թեև կշարունակի տեղեկացնել նման արձակումների մասին։ Բացի այդ, Վաշինգտոնը կչեղարկի ՌԴ տեսուչներին տրամադրած վիզաները։
Թրամփը խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում ռուս–ուկրաինական բանակցություններ կազմակերպել
Նախորդ ամառ Ռուսաստանը ժամանակավորապես դուրս բերեց իր օբյեկտները ՌՀԶԿՊ շրջանակում իրականացվող տեսչական ստուգումներից։ Նման քայլի անհրաժեշտությունը Մոսկվան բացատրեց նրանով, որ «Վաշինգտոնը համառորեն ձգտում է հասնել տեսչական գործունեության վերսկսմանը այնպիսի պայմաններով, որոնք հաշվի չեն առնում առկա իրողությունները, միակողմանի առավելություններ են ստեղծում Միացյալ Նահանգների համար և փաստացի զրկում են Ռուսաստանի Դաշնությանը ԱՄՆ–ի տարածքում ստուգումներ իրականացնելու իրավունքից»։
Լրահոս
0