00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատանքը խոսքով չի արվում, այլ գործով. ՄԻՊ–ը` 16-ամյա տղային ծեծելու դեպքի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Մանասյան
Անահիտ Մանասյան - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2023
Բաժանորդագրվել
Անահիտ Մանասյանը նշում է, որ տվյալ պարագայում խոսքն անչափահասի մասին է, և այս հարցով տրամադրվող և տարածվող տեղեկությունը պետք է զգույշ արվի։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վստահեցնում է` Դիլիջանում 16-ամյա տղային ծեծի ենթարկելու առնչությամբ սկսել են գործել անմիջապես. կապ են հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմնի, այլ համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև փաստաբանի հետ։ Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մինչև բանավոր հաղորդակցությունը, մենք այդ մարմինների հետ բանավոր հաղորդակցություն ենք անցկացրել, քանի որ հասկանում էինք, որ գրավորի դեպքում կարող է երկար տևել։ Իրացնելու ենք մեր ձեռքում եղած ամբողջ գործիքակազմը։ Տվյալ պարագայում խոսքն անչափահասի մասին է, հետևաբար այս հարցով տրամադրվող և տարածվող տեղեկությունը պետք է զգույշ լինի։ Մենք հենց այդպես էլ շարժվում ենք։ Թե՛ հանդիպումները, թե՛ մնացյալ գործիքակազմի իրացումը, որը պետք է իրականացնենք, արվելու է խորհրդապահական կարևոր մեթոդը նկատի ունենալով և երեխայի կարևոր շահը հաշվի առնելով»,– նշեց Մանասյանը։
Անդրադառնալով սոցցանցերում այն քննադատություններին, որ դեպքի առնչությամբ ՄԻՊ–ը հայտարարություն չի տարածել, նա շեշտեց` անմիջապես սկսել են գործել։ Պնդեց` աշխատանքը խոսքով չի արվում, այլ փաստացի գործունեությամբ։
Հիշեցնենք` հունիսի 1-ին սոցցանցերում մի տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետը Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա մի տղայի։
Հետո ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ տղային ծեծած Ա.Ղ.–ն համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք։ Նա հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել գործուն զղջալու հիմքով: Դատախազը բավարարվել է միջնորդությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Դատախազի որոշմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
Լրահոս
0