https://armeniasputnik.am/20230602/dilijani-qreakani-pety-karvogh-e-nervel-ete-zghjacel-e-ir-ararqi-hamar-nakharar-60561615.html
Դիլիջանի քրեականի պետը կարող է ներվել, եթե զղջացել է իր արարքի համար. նախարար
Դիլիջանի քրեականի պետը կարող է ներվել, եթե զղջացել է իր արարքի համար. նախարար
ՀՀ արդարադատության նախարարը պարզաբանեց` ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների դեպքում, երբ մարդ առաջին անգամ է հանցանք կատարում, պոտենցիալ հանցագործ չէ, զղջում... 02.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-02T16:22+0400
2023-06-02T16:22+0400
2023-06-02T16:34+0400
հայաստան
դիլիջան
գրիգոր մինասյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0f/48317110_0:0:1600:901_1920x0_80_0_0_00ac3850d602073a564589c7ee526d1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը, ըստ քրեական օրենսգրքի, կարող է ներվել, քանի որ առաջին անգամ է հանցանք կատարել, պոտենցիալ հանցագործ չէ ու զղջացել է իր արարքի համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։Նախարարն ընդգծեց, որ ծեծի միջադեպի գործը ամբողջությամբ քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ է։Նախարարը պարզաբանեց` օրենքով սահմանված կատեգորիա է, որ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների դեպքում, երբ մարդ առաջին անգամ է հանցանք կատարում, պոտենցիալ հանցագործ չէ, զղջում է, քննիչը գտնում է, որ կարելի է այդ մարդուն ներել։ Սակայն քննիչի ներման որոշումից հետո դատախազը պետք է վավերացնի, հաստատի քննիչի որոշումը, իսկ վերջնական հաստատումը ներման կամ հերքումը տալիս է դատախազությունը։«Օրենքով սահմանված ժամկետում դատախազը հնարավորություն ունի չեղյալ հայտարարել ստորադաս դատախազի և քննիչի որոշումները»,–հավելեց նա։Հարցին` այդպիսի դեպքից հետո նման մարդիկ արդյոք պետք է շարունակեն աշխատել իրավապահ համակարգում, նախարարը խուսափեց գործընկեր կառույցի հանդեպ որևէ գնահատական հնչեցնելուց։ «Հույս ունեմ, որ ձեզ հետ մյուս հանդիպմանը այդ հարցով արդարությունը կվերականգնվի»,– ասաց նա լրագրողներին։Հիշեցնենք` հունիսի 1-ին սոցցանցերում մի տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետը Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա մի տղայի։Հետո ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ տղային ծեծած Ա.Ղ.–ն համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք։ Նա հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել գործուն զղջալու հիմքով: Դատախազը բավարարվել է միջնորդությունը։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ։
դիլիջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0f/48317110_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b2138626ece0b73bb551c5e74f40b5a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, դիլիջան, գրիգոր մինասյան
հայաստան, դիլիջան, գրիգոր մինասյան
Դիլիջանի քրեականի պետը կարող է ներվել, եթե զղջացել է իր արարքի համար. նախարար
16:22 02.06.2023 (Թարմացված է: 16:34 02.06.2023) ՀՀ արդարադատության նախարարը պարզաբանեց` ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների դեպքում, երբ մարդ առաջին անգամ է հանցանք կատարում, պոտենցիալ հանցագործ չէ, զղջում է, քննիչը համարում է, որ կարելի է այդ մարդուն ներել։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը, ըստ քրեական օրենսգրքի, կարող է ներվել, քանի որ առաջին անգամ է հանցանք կատարել, պոտենցիալ հանցագործ չէ ու զղջացել է իր արարքի համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նախարարն ընդգծեց, որ ծեծի միջադեպի գործը ամբողջությամբ քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ է։
«Ունենք 195–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետ, որի սահմաններում է այս քրեական գործը տարվել։ Եվ ունենք 81–րդ հոդված` գործուն զղջալու հիմքով, որ մարդուն կարողանում են պատասխանատվությունից ազատել, բայց նաև ինքը ֆիքսվում է որպես հանցանք կատարած անձ։ Այսինքն` այդ մարդը 5 տարի տեղեկատվական բազաներում ֆիքսվում է որպես քրեական հանցագործ»,–ասաց Մինասյանը։
Նախարարը պարզաբանեց` օրենքով սահմանված կատեգորիա է, որ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների դեպքում, երբ մարդ առաջին անգամ է հանցանք կատարում, պոտենցիալ հանցագործ չէ, զղջում է, քննիչը գտնում է, որ կարելի է այդ մարդուն ներել։ Սակայն քննիչի ներման որոշումից հետո դատախազը պետք է վավերացնի, հաստատի քննիչի որոշումը, իսկ վերջնական հաստատումը ներման կամ հերքումը տալիս է դատախազությունը։
«Օրենքով սահմանված ժամկետում դատախազը հնարավորություն ունի չեղյալ հայտարարել ստորադաս դատախազի և քննիչի որոշումները»,–հավելեց նա։
Հարցին` այդպիսի դեպքից հետո նման մարդիկ արդյոք պետք է շարունակեն աշխատել իրավապահ համակարգում, նախարարը խուսափեց գործընկեր կառույցի հանդեպ որևէ գնահատական հնչեցնելուց։ «Հույս ունեմ, որ ձեզ հետ մյուս հանդիպմանը այդ հարցով արդարությունը կվերականգնվի»,– ասաց նա լրագրողներին։
Հիշեցնենք` հունիսի 1-ին սոցցանցերում մի տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետը Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա մի տղայի։
Հետո ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը
հայտնեց, որ տղային ծեծած Ա.Ղ.–ն համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք։ Նա հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել գործուն զղջալու հիմքով: Դատախազը բավարարվել է միջնորդությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես
դադարեցվել են։ Դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ։