https://armeniasputnik.am/20230602/erevanum-11amsakan-erekhaji-het-shenqic-netvats-kinn-ajd-tany-hjur-e-eghel-manramasner-60538559.html
Երևանում 11 ամսական երեխայի հետ շենքից նետված կինն այդ տանը հյուր է եղել. մանրամասներ
Երևանում 11 ամսական երեխայի հետ շենքից նետված կինն այդ տանը հյուր է եղել. մանրամասներ
Որպես վկա հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, շենքի բնակիչները: 02.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-02T11:22+0400
2023-06-02T11:22+0400
2023-06-02T15:47+0400
հայաստան
մայր
երեխա
մահ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2317/37/23173772_0:115:1600:1015_1920x0_80_0_0_cfeded16f6e265ef36b8f0ccae3db970.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Սվաճյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից մանկահասակ երեխայի հետ նետված և տեղում մահացած 29-ամյա կինն այդ տանը հյուր է եղել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։Նա նշել է, որ որպես վկա հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, շենքի բնակիչները: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվել են դեպքի վայրի զննություններ:Հիշեցնենք` հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկի տանիքում հայտնաբերվել է կնոջ դի և մանկահասակ երեխա, որն էլ մահացել է հիվանդանոցում։Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցած պատճառները, հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2317/37/23173772_88:0:1512:1068_1920x0_80_0_0_55c5f4d4bc02d01a1dbc805e1231d6a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, մայր, երեխա, մահ
հայաստան, մայր, երեխա, մահ
Երևանում 11 ամսական երեխայի հետ շենքից նետված կինն այդ տանը հյուր է եղել. մանրամասներ
11:22 02.06.2023 (Թարմացված է: 15:47 02.06.2023) Որպես վկա հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, շենքի բնակիչները:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Սվաճյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից մանկահասակ երեխայի հետ նետված և տեղում մահացած 29-ամյա կինն այդ տանը հյուր է եղել։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Հարուցված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր 11 ամսական տղայի հետ նետվելու եղանակով ինքնասպան է եղել»,– գրել է Աբահամյանը։
Նա նշել է, որ որպես վկա հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, շենքի բնակիչները: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվել են դեպքի վայրի զննություններ:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցած պատճառները, հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։