00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիգոր Մինասյանը հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելը դժբախտ պատահար որակեց

© Sputnik / Asatur YesayantsԳրիգոր Մինասյան
Գրիգոր Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2023
Գրիգոր Մինասյան
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձավ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործին ու Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելը դժբախտ պատահար է համարում։ Մինասյանն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե որքանով է արդար, որ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով կա կալանավորված անձ, իսկ հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով` ոչ։
«Նույնիսկ ժողովրդավարական երկրներում կարող են դժբախտ պատահարներ լինել, գնահատական չեմ ուզում տալ կոնկրետ այդ գործի հետ կապված։ Որպես ոչ նախարար և այդ դեպքին սոցիալական ցանցերից ծանոթացած մարդ, ես տեսել եմ դժբախտ պատահար։ Արդար է, թե ոչ, պետք է սպասենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտին։ Դատարանը պետք է ծանոթանա բոլոր նյութերին, օրենսդրությանը, ինչ պարտավորություններ կան (վարչապետի ավտոշարասյան մասին է խոսքը), արդյոք իրավունք կար կանգնելու, թե ոչ»,– նշեց Մինասյանը։
Նա ընդգծեց, որ ընտրողական մոտեցում չկա, ուղղակի ժողովրդավարական գործընթացներ են, որոնք հանրության համար և անձամբ իրենց համար ստանդարտներից դուրս են։ Նախարարն օրինակներ բերեց` ասելով, որ ստանդարտից դուրս է այն, երբ դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում ՄԻԵԴ–ի վճռի հիման վրա (նկատի ունի վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին) կամ նույնիսկ վարչապետի դեմ դատական ակտ կայացրած դատավորը (Մնացական Մարտիրոսյանը. խմբ) առաջխաղացում է ունենում` ի հեճուկս գործադիրի։
Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։
Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանի գործին, ապա մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Լրահոս
0