https://armeniasputnik.am/20230602/pashinjany-tvogh-ir-serundnerin-pvokhanci-ir-tan-kadastri-hascen-artur-khachatrjan-60557570.html
Փաշինյանը թող իր սերունդներին փոխանցի իր տան կադաստրի հասցեն. Արթուր Խաչատրյան
Փաշինյանը թող իր սերունդներին փոխանցի իր տան կադաստրի հասցեն. Արթուր Խաչատրյան
Ընդդիմադիր պատգամավորը Ալմա–Աթայի պայմանագիրն աճպարարություն է համար։ 02.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-02T15:24+0400
2023-06-02T15:24+0400
2023-06-02T15:37+0400
արթուր խաչատրյան
նիկոլ փաշինյան
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/03/54769706_0:0:1505:847_1920x0_80_0_0_9c77e694ab365300143c67ae6789bac0.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Փաշինյանը թող իր սերունդներին փոխանցի իր տան կադաստրի հասցեն, իսկ Հայաստանը և հայ ժողովուրդն ունի իր պետականությունը։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։Նշենք, որ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ ուզում է հասնել մի արդյունքի, որ ապագա սերունդներին թողնի ՀՀ «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»:Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև Փաշինյան–Ալիև` վերջին հանդիպումներին հնչած մտքերին։«Եթե մոսկովյան հանդիպման ժամանակ Փաշինյանի մաչոյականության լսարանը ՀՀ–ն էր և նպատակն էր ցույց տալ, թե տեսեք` ես պայքարում եմ Հայաստանի` 29 800 քառ. կմ–ի համար, ապա Ալիևի միակ նպատակն այն էր, որ իրենք ուղղակի ճանապարհ են ուզում»,– ընդգծեց Արթուր Խաչատրյանը։ Տիգրանաշենին սպասվում է ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն է. ԽաչատրյանԸստ նրա` քանի դեռ չկա միջանցք բառի սահմանումը, Փաշինյանը ադրբեջանցիներին կտա ճանապարհ` ներկայացնելով, թե միջանցք չի տվել, իսկ Ալիևը կասի, որ միջանցք է ստացել։Հիշեցնենք` մայիսի 25-ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ): Մի քանի օր անց արդեն Երևանում Փաշինյանը հայտարարեց, որ գոհ չէ բանակցությունների արդյունքներից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/03/54769706_50:0:1387:1003_1920x0_80_0_0_d88e804f891c241a2c875f72db6d62c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արթուր խաչատրյան, նիկոլ փաշինյան, հայաստան
արթուր խաչատրյան, նիկոլ փաշինյան, հայաստան
Փաշինյանը թող իր սերունդներին փոխանցի իր տան կադաստրի հասցեն. Արթուր Խաչատրյան
15:24 02.06.2023 (Թարմացված է: 15:37 02.06.2023) Ընդդիմադիր պատգամավորը Ալմա–Աթայի պայմանագիրն աճպարարություն է համար։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Փաշինյանը թող իր սերունդներին փոխանցի իր տան կադաստրի հասցեն, իսկ Հայաստանը և հայ ժողովուրդն ունի իր պետականությունը։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Նշենք, որ
Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ ուզում է հասնել մի արդյունքի, որ ապագա սերունդներին թողնի ՀՀ «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»:
«Մեր պետականությունը շատ ավելի ինքնիշխան էր, շատ ավելի ապահով էր, մինչ նա (Փաշինյանը–խմբ.) դարձավ վարչապետ։ Երբ պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, քառ. կմ–երով չեն որոշում դա։ Նույն Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանը դեռևս սահմանագծված ու սահմանազատված չէ։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև էլ սահմանազատումը վերջացրել է 2010 թ.։ Իրականում աճպարարություն է, երբ Փաշինյանն ասում է, թե Ալմա–Աթայի պայմանագրով վարչական սահմանները դարձան պետական»,– ընդգծում է Խաչատրյանը։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև Փաշինյան–Ալիև` վերջին հանդիպումներին հնչած մտքերին։
«Եթե մոսկովյան հանդիպման ժամանակ Փաշինյանի մաչոյականության լսարանը ՀՀ–ն էր և նպատակն էր ցույց տալ, թե տեսեք` ես պայքարում եմ Հայաստանի` 29 800 քառ. կմ–ի համար, ապա Ալիևի միակ նպատակն այն էր, որ իրենք ուղղակի ճանապարհ են ուզում»,– ընդգծեց Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա` քանի դեռ չկա միջանցք բառի սահմանումը, Փաշինյանը ադրբեջանցիներին կտա ճանապարհ` ներկայացնելով, թե միջանցք չի տվել, իսկ Ալիևը կասի, որ միջանցք է ստացել։
Հիշեցնենք` մայիսի 25-ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ): Մի քանի օր անց արդեն Երևանում Փաշինյանը հայտարարեց, որ
գոհ չէ բանակցությունների արդյունքներից։