00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Էդիտա Գզոյան
Ուզում ենք ֆիլմ ստեղծել երեխաների համար, ֆիլմի միջոցով պատմել
09:26
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին ու վերջին օգնությունը. ինչպես է աշխատում Կարմիր Խաչը ՀՀ սահմանամերձ գոտիներում

© Photo : Aram NersesyanԿԽՄԿ-ի ավտոմեքենան Սյունիքում
ԿԽՄԿ-ի ավտոմեքենան Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2023
Բաժանորդագրվել
Մարդասիրական կազմակերպությունն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել Գորիսի դիահերձարանին և Ջերմուկի շտապօգնության կետին: Sputnik Արմենիայի թղթակիցը տեղում ծանոթացել է իրավիճակին։
Արդեն վեց ամիս է՝ առնվազն շաբաթը մեկ անգամ, երբեմն ավելի հաճախ, հայկական ԶԼՄ-ների վերնագրերում հայտնվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։ Այն Լեռնային Ղարաբաղից հիվանդներին տեղափոխում է Հայաստանի հիվանդանոցներ և մարդասիրական բեռներ է տանում Ստեփանակերտի բուժհաստատությունների համար։ Մենք կազմակերպության ավտոշարասյուների և քամուց ծածանվող կարմիր խաչով սպիտակ դրոշների բազմաթիվ կադրեր ենք տեսել, բայց քչերն են եղել ժնևյան համարներով այդ ամենագնացների ներսում:
Պարզվում է` այստեղ էլ կանոնադրություն կա։ Զինվորական համազգեստով մարդիկ չեն կարող գտնվել կազմակերպության մեքենայում, զենքի կամ զինված մարդկանց տեղափոխումն արգելված է և, իհարկե, ոչ մի քաղաքական խոսակցություն՝ ոչ ներքաղաքական, ոչ աշխարհաքաղաքական։ Իսկ եթե ուղևորներից որևէ մեկն իրեն վատ զգա, ապա, ինչպես կատակում է մեր վարորդը, թե առաջին օգնություն կցուցաբերեն, թե վերջին։

«Վերջին օգնությունը»

Սյունիքում արդեն հասկանում ենք, որ ամեն կատակում ինչ-որ ճշմարտություն կա։ Մեր կանգառը Գորիսի դիահերձարանն է։ Հենց այստեղ են բերվել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվածների աճյունները, ինչից հետո դրանք տանում էին զինվորականների հարազատները, կամ էլ մարմինները տեղափոխում էին պակաս ծանրաբեռնված դիահերձարաններ։ Մարտական գործողությունների ընթացքում ակնհայտ դարձավ սառնարանային պահեստի, պաթոլոգների աշխատանքի համար անհրաժեշտ պարագաների, ինչպես նաև շենքի վերանորոգման անհրաժեշտությունը։ ԿԽՄԿ-ն առաջին երկու հարցը լուծեց հենց պատերազմի ժամանակ։ Ավելին, անսարքություններից խուսափելու համար գեներատոր տրամադրեց` աշխատանքի ընդհատումներից խուսափելու համար։ Իսկ շենքի վերանորոգումը գրեթե ավարտված է։
© Sputnik / Aram NersesyanԳորիսի դիահերձարանը
Морг Гориса - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2023
Գորիսի դիահերձարանը
«Հիմա` համեմատաբար խաղաղ ժամանակներում, այստեղ ամսական 30-40 հանգուցյալների փորձաքննություն և ողջ մարդկանց դատաբժշկական փորձաքննություն է անցկացվում։ Բայց պատերազմի ժամանակ աշխատանքը շատ ավելի ծավալուն էր։ Կարմիր Խաչը մեծ փորձ ունի և օգնության էր հասնում ամենաբարդ պահերին։ Նրանք հայտնվում էին այն ժամանակ, երբ մենք ամենաշատ ունեինք նրանց կարիքը և տրամադրում էին այն, ինչը մեզ անհրաժեշտ էր»,-նշեց Սյունիքի մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Հունան Գալստյանը:
© Sputnik / Aram NersesyanՀունան Գալստյան
Глава Сюникского областного отдела судебно-медицинских экспертиз Унан Галстян - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2023
Հունան Գալստյան
Լրագրողները պատերազմի ժամանակ և դրանից հետո դիահերձարանի աշխատանքի հետ կապված բազմաթիվ հարցեր ունեին, բայց Գալստյանը բոլորին ուղղորդում է Քննչական կոմիտե կամ իր ղեկավարության մոտ։ Միայն մեկ հարցի է պատասխանում. Գորիսի դիահերձարանում զոհվածների աճյուններ չկան։ Հետո ցույց է տալիս տարածքը՝ նշելով, որ տհաճ հոտեր չկան նոր օդափոխության և ջրամատակարարման համակարգերի շնորհիվ։ Ամեն ինչ անձամբ ստուգելու համար մտնում ենք բոլոր սենյակները, բացի սառնարանային խցիկից և պրեպարացիոն սենյակից։ Հանկարծ լրագրողներից մեկը նկատում է նման «անտուրաժի» համար անսպասելի առարկա։
-Տոնածա՞ռ է։
-Մենք էլ ենք մարդ, մեզ համար էլ է Նոր տարի գալիս։

«Առաջին օգնություն»

Հաջորդ «թեժ կետը» վերջերս Ջերմուկն է դարձել։ Նախորդ տարվա սեպտեմբերին մարտական գործողությունները հասել էին հանգստավայր-քաղաքին, և տեղի բուժկետ բազմաթիվ վիրավորներ էին բերվում։ Նրանց առաջին օգնություն էին ցուցաբերում, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխում էին Վայքի բժշկական կենտրոն (31 կմ) կամ Երևան (170 կմ)։
© Sputnik / Aram NersesyanՌազմիկ Հարությունյան
Дежурный врач пункта экстренной помощи Джермука Размик Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2023
Ռազմիկ Հարությունյան
«Հազար առողջարանների» քաղաքում հիվանդանոցների պակաս կա։ Ակնհայտ էր դարձել անհետաձգելի բուժօգնության կետի ձևավորման անհրաժեշտությունը։ Բուժկետի հերթապահ բժիշկ Ռազմիկ Հարությունյանը պատմեց, որ շենքը հիմնովին վերանորոգվել է ԿԽՄԿ-ի աջակցությամբ, կազմակերպությունը տրամադրել է նաև սարքավորումների և բժշկական պարագաների մի մասը:
«Նախկինում հիվանդները անբարենպաստ պայմաններում էին սպասարկվում, հիմա ամեն ինչ փոխվել է։ Ներկայումս մենք ունենք շտապօգնության երեք ու ևս մեկ պահեստային մահճակալ»,- ասաց նա:
Բժիշկը լսել է նոր հիվանդանոց կառուցելու տեղական իշխանությունների մտադրության մասին, քանի որ հինը 90-ականների վերջից ի վեր չի գործում և պիտանի չէ շահագործման համար: Սակայն թե կոնկրետ երբ կիրականացվի նախագիծը, Հարությունյանը չգիտի։ Նրա համոզմամբ` բժշկական կենտրոնի կարիքը կա, քանի որ շտապօգնության կետը չի կարող բոլոր դեպքերով զբաղվել և ստացիոնար բուժում տրամադրել: Բացի այդ, քաղաքում շատ զբոսաշրջիկներ կան, որոնք վնասվածքների դեպքում պետք է անհրաժեշտ բուժում ստանան։
-Զբոսաշրջիկներին մերսում է պետք, ոչ թե հիվանդանոց,-կատակում է լրագրողներից մեկը։
-Կոտրվածքին ի՞նչ մերսում,-կատակին միանում է բժիշկը։
© Sputnik / Aram Nersesyan

ԿԽՄԿ-ի ավտոմեքենան Սյունիքում

ԿԽՄԿ-ի ավտոմեքենան Սյունիքում - Sputnik Արմենիա
1/10

ԿԽՄԿ-ի ավտոմեքենան Սյունիքում

© Sputnik / Aram Nersesyan

Գորիսի դիահերձարանի սառնարանային խցիկը

Գորիսի դիահերձարանի սառնարանային խցիկը - Sputnik Արմենիա
2/10

Գորիսի դիահերձարանի սառնարանային խցիկը

© Photo : Aram Nersesyan

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին - Sputnik Արմենիա
3/10

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին

© Sputnik / Aram Nersesyan

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը - Sputnik Արմենիա
4/10

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը

© Sputnik / Aram Nersesyan

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը - Sputnik Արմենիա
5/10

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը

© Sputnik / Aram Nersesyan

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը - Sputnik Արմենիա
6/10

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը

© Sputnik / Aram Nersesyan

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը - Sputnik Արմենիա
7/10

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը

© Sputnik / Aram Nersesyan

Հունան Գալստյան

Հունան Գալստյան - Sputnik Արմենիա
8/10

Հունան Գալստյան

© Sputnik / Aram Nersesyan

Գորիսի դիահերձարանը

Գորիսի դիահերձարանը - Sputnik Արմենիա
9/10

Գորիսի դիահերձարանը

© Photo : Aram Nersesyan

ԿԽՄԿ-ի ավտոմեքենան Սյունիքում

ԿԽՄԿ-ի ավտոմեքենան Սյունիքում - Sputnik Արմենիա
10/10

ԿԽՄԿ-ի ավտոմեքենան Սյունիքում

1/10

ԿԽՄԿ-ի ավտոմեքենան Սյունիքում

2/10

Գորիսի դիահերձարանի սառնարանային խցիկը

3/10

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին

4/10

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը

5/10

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը

6/10

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը

7/10

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության կետը

8/10

Հունան Գալստյան

9/10

Գորիսի դիահերձարանը

10/10

ԿԽՄԿ-ի ավտոմեքենան Սյունիքում

Նշենք, որ ԿԽՄԿ-ն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից` ղարաբաղյան հակամարտության հետ կապված։ Կազմակերպությունն աջակցում է ականի պայթյուններից տուժածներին, աջակցում է անհայտ կորածների որոնմանը, աջակցություն է ցուցաբերում նրանց ընտանիքներին, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում ապրող համայնքներին:
Բացի այդ, ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են հակամարտության հետ կապված կալանքի տակ գտնվող անձանց։ ԿԽՄԿ-ն նաև միակ միջազգային կազմակերպությունն է, որը ներկայացված է Լեռնային Ղարաբաղում (1992 թվականից)։
2023 թվականի մարտի30-ին ԿԽՄԿ ղեկավարությունը հաստատել է ծախսերի ընդհանուր կրճատման ծրագիրը 430 մլն շվեյցարական ֆրանկով, ինչի արդյունքում կկրճատվի 1800 աշխատատեղ, ամբողջ աշխարհում 350 ներկայացուցչություններից 26-ը կփակվեն։
Լրահոս
0