https://armeniasputnik.am/20230603/hhum-32amja-tghamardy-73-andzic--300-mln-drami-hapshtakutjun-e-arel-manramasner-60608635.html
ՀՀ–ում 32–ամյա տղամարդը 73 անձից 300 մլն դրամի հափշտակություն է արել. մանրամասներ
ՀՀ–ում 32–ամյա տղամարդը 73 անձից 300 մլն դրամի հափշտակություն է արել. մանրամասներ
Ընդամենը 1 տարվա ընթացքում 32–ամյա սյունեցին կարողացել է Հայաստանի տարբեր բնակավայրերում շահել մարդկանց վստահությունն ու նրանց մոլորեցնելու եղանակով հափշտակել... 03.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-03T14:32+0400
2023-06-03T14:32+0400
2023-06-03T14:34+0400
հայաստան
հափշտակում
ոսկի
ավտոմեքենա
հեռախոս
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակիչը, նույն մեխանիզմը կիրառելով, խաբեության եղանակով յոթ տասնյակից ավելի հափշտակություններ է կատարել։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հրապարակել է տարբեր անձանցից մոտ 300 միլիոն դրամի հափշտակություն կատարելու խարդախության մանրամասները։Նախաքննության արդյունքում պարզվել է, որ տղամարդը, 2020-2021թթ. ընթացքում Երևան, Եղեգնաձոր, Էջմիածին, Չարենցավան, Աբովյան քաղաքների տարբեր փողոցներում նկատելով պատահական անցորդների պարանոցին կամ ձեռքերին ոսկյա զարդեր, նրանց վստահությունը շահելու և զարդերը հափշտակելու համար մի ամբողջ սցենար է հորինել։Եղել են նաև դեպքեր, երբ 32-ամյա տղամարդը, նույն եղանակով փողոցներում անծանոթ անձանց մոտենալով և նրանց վստահությունը շահելով, խնդրել է իրեն տրամադրել բջջային հեռախոսները՝ իբր նրանց ազգականների հետ զրուցելու նպատակով։ Ապա օգտագործելով հարմար պահը և օգտվելով անձանց անուշադրությունից՝ հեռացել է՝ հափշտակելով հեռախոսները։ Որոշ դեպքերում թուլացնելով դիմացինի զգոնությունը` պարանոցից քաշել-պոկելու միջոցով վերցրել է ոսկյա շղթան ու դիմել փախուստի։Մեկ այլ դեպքում էլ պոտենցիալ գնորդին ներկայացել է որպես «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր։ Պայմանավորվել է վաճառել ավտոմեքենան 500.000 դրամով: Ապա հայտնել է, թե ավտոմեքենայի բանալիներն իբր պարտքի դիմաց մեկ այլ անձի մոտ են, խնդրել է դրանք վերցնելու նպատակով իրեն տրամադրել 300.000 դրամ գումար՝ մնացած գումարը ավտոմեքենայի անվանափոխության ժամանակ վերցնելու պայմանով: Գումարը վերցնելուց հետո, սակայն, մոլորեցնելով քաղաքացուն` հեռացել է:Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ (կողոպուտ) և 254-րդ (գողություն) հոդվածների մի շարք կետերով։Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:«Նախաքննությունն ավարտվել է։ Խարդախությամբ և այլ կերպ կատարված 40 դրվագ հափշտակությունների մասով վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ելնելով քրեական վարույթի աննախադեպ ծավալից՝ մյուս 33 դրվագների մասն ավելի վաղ ուղարկվել էր դատարան»,– տեղեկացնում են ՔԿ–ից։Տղամարդու գործողությունների հետևանքով տուժած 73 քաղաքացիներին պատճառված գույքային վնասի ընդհանուր չափը կազմում է շուրջ 300 մլն դրամ:Վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ մեղադրյալի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:ԴԱՀԿ աշխատակիցը կալանավորվել է․ նա մեղադրվում է 16 մլն դրամի գույք հափշտակելու մեջ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հափշտակում, ոսկի, ավտոմեքենա, հեռախոս
հայաստան, հափշտակում, ոսկի, ավտոմեքենա, հեռախոս
ՀՀ–ում 32–ամյա տղամարդը 73 անձից 300 մլն դրամի հափշտակություն է արել. մանրամասներ
14:32 03.06.2023 (Թարմացված է: 14:34 03.06.2023) Ընդամենը 1 տարվա ընթացքում 32–ամյա սյունեցին կարողացել է Հայաստանի տարբեր բնակավայրերում շահել մարդկանց վստահությունն ու նրանց մոլորեցնելու եղանակով հափշտակել ոսկյա զարդեր, հեռախոսներ և այլն։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակիչը, նույն մեխանիզմը կիրառելով, խաբեության եղանակով յոթ տասնյակից ավելի հափշտակություններ է կատարել։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հրապարակել է տարբեր անձանցից մոտ 300 միլիոն դրամի հափշտակություն կատարելու խարդախության մանրամասները։
Նախաքննության արդյունքում պարզվել է, որ տղամարդը, 2020-2021թթ. ընթացքում Երևան, Եղեգնաձոր, Էջմիածին, Չարենցավան, Աբովյան քաղաքների տարբեր փողոցներում նկատելով պատահական անցորդների պարանոցին կամ ձեռքերին ոսկյա զարդեր, նրանց վստահությունը շահելու և զարդերը հափշտակելու համար մի ամբողջ սցենար է հորինել։
«Նա մոտեցել է այդ անձանց, ներկայացել որպես վերջիններիս հարազատների, հիմնականում՝ նրանց հոր մտերիմ կամ բարեկամ, և նրանց վստահությունը ձեռք բերելու համար խնդրել է զանգահարել նրանց այդ հարազատներին, հեռախոսով զրուցել վերջիններիս հետ և ամրապնդել տուժողների վստահությունն իր նկատմամբ: Հեռախոսազրույցն ավարտելուց հետո հենց տեղում կամ սրճարաններ հրավիրելով` նրանցից վերցրել է տարբեր արժողությամբ և քաշի ոսկյա զարդեր, ապա ոսկերիչ ընկերոջը ցույց տալու և հետ վերադարձնելու պատրվակով հեռացել և այլևս չի վերադարձել»,– տեղեկացնում են ՔԿ–ից։
Եղել են նաև դեպքեր, երբ 32-ամյա տղամարդը, նույն եղանակով փողոցներում անծանոթ անձանց մոտենալով և նրանց վստահությունը շահելով, խնդրել է իրեն տրամադրել բջջային հեռախոսները՝ իբր նրանց ազգականների հետ զրուցելու նպատակով։ Ապա օգտագործելով հարմար պահը և օգտվելով անձանց անուշադրությունից՝ հեռացել է՝ հափշտակելով հեռախոսները։ Որոշ դեպքերում թուլացնելով դիմացինի զգոնությունը` պարանոցից քաշել-պոկելու միջոցով վերցրել է ոսկյա շղթան ու դիմել փախուստի։
Մեկ այլ դեպքում էլ պոտենցիալ գնորդին ներկայացել է որպես «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր։ Պայմանավորվել է վաճառել ավտոմեքենան 500.000 դրամով: Ապա հայտնել է, թե ավտոմեքենայի բանալիներն իբր պարտքի դիմաց մեկ այլ անձի մոտ են, խնդրել է դրանք վերցնելու նպատակով իրեն տրամադրել 300.000 դրամ գումար՝ մնացած գումարը ավտոմեքենայի անվանափոխության ժամանակ վերցնելու պայմանով: Գումարը վերցնելուց հետո, սակայն, մոլորեցնելով քաղաքացուն` հեռացել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ (կողոպուտ) և 254-րդ (գողություն) հոդվածների մի շարք կետերով։
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
«Նախաքննությունն ավարտվել է։ Խարդախությամբ և այլ կերպ կատարված 40 դրվագ հափշտակությունների մասով վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ելնելով քրեական վարույթի աննախադեպ ծավալից՝ մյուս 33 դրվագների մասն ավելի վաղ ուղարկվել էր դատարան»,– տեղեկացնում են ՔԿ–ից։
Տղամարդու գործողությունների հետևանքով տուժած 73 քաղաքացիներին պատճառված գույքային վնասի ընդհանուր չափը կազմում է շուրջ 300 մլն դրամ:
Վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ մեղադրյալի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել: