Խաղաղապահները հրադադարի հերթական խախտումն են արձանագրել ԼՂ Մարտակերտի շրջանում

© Photo : press office of MoD of RFՌԴ խաղապահները Արցախում
ՌԴ խաղապահները Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2023
ՌԴ խաղապահները Արցախում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 242,5 տոննա մարդասիրական օգնություն։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կրկին հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 242,5 տոննա մարդասիրական օգնություն։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,3 հա տարածք։
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ՌԴ խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2539,4 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26794 պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք` խաղաղապահները երեկ հրադադարի խախտում էին արձանագրել Շուշիի շրջանում։
Լրահոս
0