Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

© Sputnik / Aram NersesyanՈստիկանական ավտոմեքենաներ
Ոստիկանական ավտոմեքենաներ - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2023
Ոստիկանական ավտոմեքենաներ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տղամարդը ավտոմեքենան կայանել է կամրջին ու ինքնասպանություն գործել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կոտայքի մարզում` Նոր Հաճնի կամրջի տակ, այսօր տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 15:00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Նոր Հաճնի կամրջին մի մեքենա կա` դռները բաց, կասկածներ կան, որ վարորդը մեքենան կայանել է և նետվել կամրջից։
Իրավապահները կամրջի տակ՝ ճահճուտի մեջ, հայտնաբերել են տղամարդու դի:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ կամրջից նետված տղամարդը 49-ամյա Գ.Կ.–ն է։
Մոտոցիկլետը բախվել է Երևան-Գյումրի երթուղու ավտոմեքենային. կան տուժածներ
Լրահոս
0