https://armeniasputnik.am/20230603/shebekinvoji-gndakvotsutjunneri-tivy-nakhvord-orva-hamemat-krtshatvel-e-marzpet-60602682.html
Շեբեկինոյի գնդակոծությունների թիվը նախորդ օրվա համեմատ կրճատվել է. մարզպետ
Շեբեկինոյի գնդակոծությունների թիվը նախորդ օրվա համեմատ կրճատվել է. մարզպետ
Մարզպետը հայտնել է, որ գիշերը Շեբեկինոյում հանգիստ է եղել, Բելգորոդի երկնքում ՀՕՊ համակարգ է աշխատել։ 03.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-03T10:54+0400
2023-06-03T10:54+0400
2023-06-03T18:54+0400
ռուսաստան
ուկրաինա
գնդակոծություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/16/50243011_0:120:1280:840_1920x0_80_0_0_eee243134d5816e1c55b6cc9a7d9e9ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Շեբեկինոյի գնդակոծությունների թիվը նախորդ օրվա համեմատ էապես կրճատվել է, սակայն վտանգը դեռ պահպանվում է։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Մարզպետը հավելել է, որ գիշերը հանգիստ է անցել, Բելգորոդի երկնքում աշխատել է ՀՕՊ–ը։«Ռազումնիում մեքենաներ են վնասվել։ Ամենածանր հետևանքները Վալույկիի շրջանի Սոբոլևկա գյուղում ունենք։ Արդեն հայտնել եմ, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգից գնդակոծությունից հետո խաղաղ բնակիչներ են վիրավորվել և զոհվել», – նշել է մարզպետը։Ուրբաթ երեկոյան Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդի մարզի Սոբոլևկա գյուղի գնդակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, վեցը` տուժել։Հունիսի 1-ին ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ–ն Բելգորոդի Շեբեկինո քաղաքի ուղղությամբ տանկերով ուկրաինական երկու մոտոհետևակային վաշտի երեք գրոհ է հետ մղել։ Ինչպես Telegram–ում հրապարակած տեսաուղերձում նշել էր Բելգորոդի փոխմարզպետ Կոնստանտին Պոլեժաևը, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի տներ։Բելգորոդի գնդակոծությունները չեն ազդի ռազմական հատուկ գործողության արդյունքի վրա․ Պեսկով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/16/50243011_0:0:1280:960_1920x0_80_0_0_c8656da9bbf188715941adc799963888.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, գնդակոծություն
ռուսաստան, ուկրաինա, գնդակոծություն
Շեբեկինոյի գնդակոծությունների թիվը նախորդ օրվա համեմատ կրճատվել է. մարզպետ
10:54 03.06.2023 (Թարմացված է: 18:54 03.06.2023) Մարզպետը հայտնել է, որ գիշերը Շեբեկինոյում հանգիստ է եղել, Բելգորոդի երկնքում ՀՕՊ համակարգ է աշխատել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Շեբեկինոյի գնդակոծությունների թիվը նախորդ օրվա համեմատ էապես կրճատվել է, սակայն վտանգը դեռ պահպանվում է։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Այժմ պարզում ենք` ինչպես են կարողացել անցնել մարդիկ, որոնք տուժել են հերթական գնդակոծության ժամանակ։ Թեպետ Շեբեկինոյի գնդակոծությունների թիվն նույնիսկ նախորդ օրվա համեմատ էապես կրճատվել է, ամեն դեպքում վտանգ դեռ կա», – գրել է նա Telegram–ում։
Մարզպետը հավելել է, որ գիշերը հանգիստ է անցել, Բելգորոդի երկնքում աշխատել է ՀՕՊ–ը։
«Ռազումնիում մեքենաներ են վնասվել։ Ամենածանր հետևանքները Վալույկիի շրջանի Սոբոլևկա գյուղում ունենք։ Արդեն հայտնել եմ, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգից գնդակոծությունից հետո խաղաղ բնակիչներ են վիրավորվել և զոհվել», – նշել է մարզպետը։
Ուրբաթ երեկոյան Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդի մարզի Սոբոլևկա գյուղի գնդակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, վեցը` տուժել։
Հունիսի 1-ին ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ–ն Բելգորոդի Շեբեկինո քաղաքի ուղղությամբ տանկերով ուկրաինական երկու մոտոհետևակային վաշտի երեք գրոհ է հետ մղել։ Ինչպես Telegram–ում հրապարակած տեսաուղերձում նշել էր Բելգորոդի փոխմարզպետ Կոնստանտին Պոլեժաևը, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի տներ։