Աբխազիայում քարաթափման ժամանակ ռուս զբոսաշրջիկ է մահացել

© Sputnik / Александр Невежин / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քարաթափման հետևանքով տուժել է նաև Պենզայի 28-ամյա բնակչուհին, որը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Աբխազիայի Ռիցայի ռելիկտային ազգային պարկի Յուպշար կիրճում քարաթափման ժամանակ ռուս զբոսաշրջիկ է մահացել, հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Զառիթափ ժայռերից քարեր են ընկել անցնող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա: Քարաթափման հետևանքով Պենզայի շրջանի Զարեչնի քաղաքի բնակիչ Վիշնյակով Վլադիսլավ Սերգեևիչը (ծնված 1996 թ) մահացել է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տուժել է նաև Պենզայի 28-ամյա բնակչուհին, որը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Լրահոս
0