https://armeniasputnik.am/20230604/erdvoghany-ag-nakharar-e-nshanakel-ir-gaghtniqneri-pahapanin-60625648.html
Էրդողանը արտաքին գործերի նախարար է նշանակել իր «գաղտնիքների պահապանին»
Էրդողանը արտաքին գործերի նախարար է նշանակել իր «գաղտնիքների պահապանին»
2014 թվականից Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Մևլութ Չավուշօղլուն, որն այժմ Ազգային մեծ ժողովի պատգամավոր է ընտրվել իր ծննդավայր Անթալիա... 04.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-04T12:54+0400
2023-06-04T12:54+0400
2023-06-04T12:55+0400
հաքան ֆիդան
թուրքիա
նախարար
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/04/60624947_0:19:1600:920_1920x0_80_0_0_2003aac11c5667481522cc22acc4d029.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության նախկին ղեկավար (MİT) Հաքան Ֆիդանը նշանակվել է Թուրքիայի արտգործնախարար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Cumhuriyet թերթին և հիշեցնելով, որ Էրդողանը նոր արտգործնախարարին անվանել է իր «գաղտնիքների պահապան»։Էրդողանը հունիսի 3–ին՝ երդմնակալությունից հետո, հրապարակեց իր նոր նախարարների կաբինետի ցուցակը, որում նշված էր նաև Ֆիդանի անունը՝ որպես Թուրքիայի արտգործնախարար։2010 թվականից Ֆիդանը զբաղեցրել է Թուրքիայի հետախուզության ղեկավարի պաշտոնը։ Ունի ակադեմիական աշխատություններ միջազգային անվտանգության, միջազգային զարգացման և Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ։2014 թվականից Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Մևլութ Չավուշօղլուն, որն այժմ Ազգային մեծ ժողովի պատգամավոր է ընտրվել իր ծննդավայր Անթալիա նահանգից։Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։Հավելենք՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/04/60624947_0:0:1423:1067_1920x0_80_0_0_250a108b8373a9c491a12797cd9ee82e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հաքան ֆիդան, թուրքիա, նախարար
հաքան ֆիդան, թուրքիա, նախարար
Էրդողանը արտաքին գործերի նախարար է նշանակել իր «գաղտնիքների պահապանին»
12:54 04.06.2023 (Թարմացված է: 12:55 04.06.2023) 2014 թվականից Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Մևլութ Չավուշօղլուն, որն այժմ Ազգային մեծ ժողովի պատգամավոր է ընտրվել իր ծննդավայր Անթալիա նահանգից։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության նախկին ղեկավար (MİT) Հաքան Ֆիդանը նշանակվել է Թուրքիայի արտգործնախարար։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Cumhuriyet թերթին և հիշեցնելով, որ Էրդողանը նոր արտգործնախարարին անվանել է իր «գաղտնիքների պահապան»։
Էրդողանը հունիսի 3–ին՝ երդմնակալությունից հետո, հրապարակեց իր նոր նախարարների կաբինետի ցուցակը, որում նշված էր նաև Ֆիդանի անունը՝ որպես Թուրքիայի արտգործնախարար։
«Անկասկած, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր կաբինետի ամենավառ նշանակումներից մեկը Հաքան Ֆիդանի նշանակումն է, որը 13 տարի աշխատել է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի պաշտոնում։ Համարվում է, որ Էրդողանը Ֆիդանին, որին նա անվանում էր «իմ գաղտնիքների պահապան», նշանակել է թուրքական դիվանագիտության ղեկավար որպես պարգև MIT–ի՝ տարածաշրջանային բոլոր գործընթացներում ՝ Լիբիայից մինչև Սիրիա, Ուկրաինայից մինչև Կովկաս ակտիվ դերակատարություն ունենալու համար» - գրում է պարբերականը։
2010 թվականից Ֆիդանը զբաղեցրել է Թուրքիայի հետախուզության ղեկավարի պաշտոնը։ Ունի ակադեմիական աշխատություններ միջազգային անվտանգության, միջազգային զարգացման և Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ։
2014 թվականից Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Մևլութ Չավուշօղլուն, որն այժմ Ազգային մեծ ժողովի պատգամավոր է ընտրվել իր ծննդավայր Անթալիա նահանգից։
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։
Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։
Հավելենք՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։