00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն առաջարկվում է որպես այլընտրանք Թուրքիային՝ ռուսների հանգստի համար

© Sputnik / Andranik GhazaryanՍևանա լիճ
Սևանա լիճ - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2023
Սևանա լիճ
Բաժանորդագրվել
Մասնագետները խորհուրդ են տալիս ռուսաստանցիներին անպայման Սևանա լիճ և շրջակայքում գտնվող տաճարներ այցելել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանն ընդգրկվել է Թուրքիային այլընտրանքային երկրների ցանկում, ուր կարող են մեկնել Ռուսաստանի քաղաքացիներն այս ամառ հանգստանալու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2023 թվականի ամռանը դեպի Թուրքիա ճանապարհորդությունները միջինը մեկ քառորդով ավելի թանկ կարժենան՝ նախորդ տարվա համեմատ հյուրանոցների գների լուրջ աճի պատճառով։ Այս պահի դրությամբ՝ 2021 թվականի համեմատ Թուրքիայում հանգստի արժեքն արդեն աճել է միջինը 22,5%-ով։
Մեր երկրի հետ միասին, MTS Travel հյուրանոցների ամրագրման ծառայության մասնագետներն առաջարկում են ռուսներին արձակուրդ պլանավորել Աբխազիայում, Վրաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) և Ուզբեկստանում:
Հեղինակները նշում են, որ Թուրքիային այս տարի կարող է փոխարինել Հայաստանը, մասնավորապես՝ Սևան առողջարանային քաղաքը այս ամառ հանգստանալու ևս մեկ հարմար տարբերակ կդառնա:
«Սևանը մեծ բարձրլեռնային լիճ է։ Այն շրջապատված է գեղատեսիլ լանդշաֆտներով՝ հանքային աղբյուրներով, հնագույն վանքերով և ժամանակակից երեք, չորս և հինգ աստղանի հյուրանոցներով», - նշված է հրապարակման մեջ։
Միևնույն ժամանակ, հանգստավայրի լողափերը ավազոտ են, ջուրը մաքուր է, փիրուզագույն: Լողանալու լավագույն ժամանակը հուլիս-օգոստոս ամիսներն են:
Բացի այդ, այստեղ արժե այցելել նաև հնագույն վանքերը, միջնադարյան գերեզմանատունը, արգելոցը, ինչպես նաև Սելիմի լեռնանցքը: Մասնագետները նաև առաջարկում են համտեսել Սևանի թարմ սիգն ու խեցգետնի խորովածը, բարձրանալ Գեղամա լեռների հանգած Աժդահակ հրաբուխը՝ 3,6 հազար մետր բարձրության վրա, այցելել «Կիլիկիա» նավ-թանգարան և մակույկներով նավարկել:
Գները Հայաստանում «հարմար են». այս ամառ բնակվելու օբյեկտների միջին արժեքը կազմում է օրական 12 հազար ռուբլի (մոտ 144 դոլար), ընդ որում՝ բյուջետային տարբերակներ կան՝ կարելի է բնակարան գտնել սկսած1,7 հազար ռուբլուց (մոտ 20 դոլար) մեկ գիշերվա համար:
Մեկ զբոսաշրջիկը Հայաստանում միջինը 1200 դոլար է ծախսում. Քերոբյան
Հիշեցնենք, որ 2023 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստան է այցելել 629 հազար 620 զբոսաշրջիկ, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (347 հազար 736 այցելու)։ Զբոսաշրջիկների ընդհանուր թվի կեսից ավելին Ռուսաստանից այցելուներ են (52% կամ 326 հազար մարդ): Զբոսաշրջիկների թվով երկրորդ տեղում Վրաստանն է՝ 12 տոկոս կամ 74 հազար քաղաքացի, երրորդ տեղում՝ Իրանը (6 տոկոս կամ 35 հազար 900 քաղաքացի): Առաջատարների հնգյակում են նաև Ուկրաինան և Հնդկաստանը, այդ երկրներից ընդհանուր առմամբ Հայաստան է այցելել 7700 քաղաքացի:
Լրահոս
0