ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

© Photo : press office of the MoD of RAՀՀ ՊՆ շենքը
ՀՀ ՊՆ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, հունիսի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 4-ին` ժամը 18:25-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Այս մասին նշված է ՀՀ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն էր հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 4-ի՝ ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամ։
Լրահոս
0