Հրդեհ է բռնկվել Երևանի «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում

© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue ServiceՀրդեհ է բռնկվել Երևանի «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում
Հրդեհ է բռնկվել Երևանի «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2023
Հրդեհ է բռնկվել Երևանի «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվում, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։14-ին, մարվել՝ 13։24-ին։
Լրահոս
0