00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն պնդում է` 1975թ. քարտեզների հիման վրա սահմանազատում անելու պայմանավորվածություն չկա

© Sputnik / Murad OrujovԱդրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2023
Բաժանորդագրվել
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ըստ էության, կրկնել էր այն, ինչ նախկինում հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը: Սակայն Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Գրիգորյանի ասածին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Բաքուն և Երևանը կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չունեն։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Ավելին` Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում անընդունելի են համարել հունիսի 4-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը։ Նա ասել էր, որ սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց կա, բայց չեն կարող ասել, որ այդ հարցը վերջնական լուծված է։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Պրահայում և Սոչիում ամենաբարձր մակարդակի հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հայ–ադրբեջանական սահմանի զատումը նախատեսվում է իրականացնել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։

«Հայկական կողմին քաջ հայտնի է, որ այս և մյուս հանդիպման ընթացքում որևէ համաձայնություն ձեռք չի բերվել որևէ քարտեզի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի գերատեսչությունում նաև շեշտել են, որ միջազգային ընդունված փորձի համաձայն` սահմանազատման գործընթացը, որն Ադրբեջանը մինչ այժմ իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա:
«Այդ պրակտիկայի կիրառումը հնարավոր է նաև Հայաստանի հետ։ Հայկական կողմի համար ավելի օգտակար կլիներ սկսել սահմանազատման աշխատանքները՝ 1975 թվականի քարտեզը պնդելու փոխարեն»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի` 1975 թվականի քարտեզների հիման վրա:
Հնարավոր է` մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Գրիգորյան
Հունիսի 1-ին Մոլդովայում Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների, Գերմանիայի կանցլերի և Եվրախորհրդի ղեկավարի հետ հնգակողմ հանդիպումից հետո Փաշինյանը Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ կրկին խոսել էր 1975 թվականի քարտեզների մասին։ «Այսօրվա քննարկումն օգտակար եմ համարում։ Մի մանրուք կա, շատ կարևոր։ Այսօր ևս մեկ քայլ էր այն, որ կարծես թե կողմերը հաստատեցին, որ դեմ չեն` սահմանազատման հետագա աշխատանքների համար հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները»,- խոսելով հանդիպման արդյունքների մասին` ասել էր Փաշինյանը։
Հիշեցնենք` հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։
Քննարկել ենք նաև «Խաղաղության պայմանագրի» հարցը. Միշելը` հնգակողմ հանդիպման մասին
Լրահոս
0