https://armeniasputnik.am/20230605/errvord-erkrneri-het-eatm-arevtratntesakan-kaperi-zargacumy-khtan-e-miutjan-hamar-mirzvojan-60666540.html
Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական կապերի զարգացումը խթան է միության համար. Միրզոյան
Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական կապերի զարգացումը խթան է միության համար. Միրզոյան
ԱԳ նախարարը նշել է, որ ներկայում ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի տեքստը գրեթե համաձայնեցված է։ 05.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-05T16:48+0400
2023-06-05T16:48+0400
2023-06-05T16:58+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
արարատ միրզոյան
իրանի իսլամական հանրապետություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/19/60108397_0:148:3066:1872_1920x0_80_0_0_103c7810a436336b3725e34374ee8d46.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը լրացուցիչ խթան կհանդիսանա միության համար։ Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նրա խոսքով` միությունը նախորդ տարի շարունակել է բանակցություններ վարել երրորդ երկրների հետ. ստորագրվել են հուշագրեր, առևտրային համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր, ինչպես նաև միջազգային կառույցների հետ փոխգործակցության զարգացումն ամրագրող փաստաթղթեր։Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններին, ապա ԱԳ նախարարը շեշտեց, որ համաձայնագրի տեքստը գրեթե համաձայնեցված է, առանձին դրույթներ են քննարկվում։Հիշեցնենք, որ դեռ մայիսի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ն և Իրանն ավարտել են ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ հիմնական քննարկումները։ Ազատ առևտրի մասին Ժամանակավոր համաձայնագիրը (սահմանափակ թվով ապրանքների համար մաքսատուրքերի իջեցում երեք տարի ժամկետով) ուժի մեջ էր մտել 2019 թվականի հոկտեմբերին։ Դրանից հետո սկսվել են մշտական հիմունքներով համաձայնագրի շուրջ բանակցությունները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/19/60108397_0:0:2732:2048_1920x0_80_0_0_5d06b852f700afcc0f5193ed3158efd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, արարատ միրզոյան, իրանի իսլամական հանրապետություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, արարատ միրզոյան, իրանի իսլամական հանրապետություն
Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական կապերի զարգացումը խթան է միության համար. Միրզոյան
16:48 05.06.2023 (Թարմացված է: 16:58 05.06.2023) ԱԳ նախարարը նշել է, որ ներկայում ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի տեքստը գրեթե համաձայնեցված է։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը լրացուցիչ խթան կհանդիսանա միության համար։ Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով` միությունը նախորդ տարի շարունակել է բանակցություններ վարել երրորդ երկրների հետ. ստորագրվել են հուշագրեր, առևտրային համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր, ինչպես նաև միջազգային կառույցների հետ փոխգործակցության զարգացումն ամրագրող փաստաթղթեր։
«Այս առումով կարևորում ենք ԵԱՏՄ–ի համար այդ փաստաթղթերի հիման վրա առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում փոխգործակցության զարգացումը։ Կարծում ենք, որ Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Չինաստանի, Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ համապատասխան համաձայնագրերի հիման վրա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը լրացուցիչ խթան կդառնա միության համար»,– նշեց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններին, ապա ԱԳ նախարարը շեշտեց, որ համաձայնագրի տեքստը գրեթե համաձայնեցված է, առանձին դրույթներ են քննարկվում։
Հիշեցնենք, որ դեռ մայիսի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ն և Իրանն ավարտել են ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ հիմնական քննարկումները։ Ազատ առևտրի մասին Ժամանակավոր համաձայնագիրը (սահմանափակ թվով ապրանքների համար մաքսատուրքերի իջեցում երեք տարի ժամկետով) ուժի մեջ էր մտել 2019 թվականի հոկտեմբերին։ Դրանից հետո սկսվել են մշտական հիմունքներով համաձայնագրի շուրջ բանակցությունները։