Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան

© Photo : Info Service Dept of the Mother SeeՊոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2023
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սահակ Բ. Պատրիարքը կմասնակցի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի նիստին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարքը մասնակցելու է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին։
«Պատրիարք հայրը հետ կվերադառնա հունիսի 13-ին»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հունիսի 5-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները և Միաբանական համագումարը։
ԳՀԽ ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ու Արցախում ստեղծված կացության, Մայր տաճարի վերանորոգման, հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման և այլ հարցեր։ Ժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 8-ը։
Լրահոս
0