00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական տեխնոլոգիաները թույլ կտան Հայաստանում ոչ զրոյից նոր ԱԷԿ կառուցել. «Ռոսատոմ»

© Sputnik / Aram NersesyanМецаморская атомная электростанция
Мецаморская атомная электростанция - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2023
Բաժանորդագրվել
Հայաստանը ընդհանուր նորմատիվատեխնիկական բազա ունի Ռուսաստանի հետ, ինչը թույլ կտա այն զրոյից չստեղծել նոր նախագծի համար։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ռուսական տեխնոլոգիաները թույլ կտան Հայաստանում ավելի արագ նոր ԱԷԿ կառուցել` հիմնվելով գործողի փորձի վրա։ Այս մասին Երևանում ընթացող ատոմային տեխնոլոգիաների զարգացման համաժողովի ընթացքում հայտարարել է Rusatom Energy Projects ընկերության («Ռոսատոմ» կորպորացիայի մաս է կազմում) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Իլյա Վերգիզաևը։
Հայաստանն ու Ռուսաստանը շինարարության և կայանների շահագործման ընդհանուր նորմատիվային բազա ունեն, ինչն էլ թույլ կտա սահուն անցում կատարել գործող կայանից նորին։ Ինչպես ռեակտորը (ВВЭР-440–ի կոնստրուկցիայով ստեղծված), այնպես էլ կայանի մյուս հանգույցները կառուցվել են խորհրդային տեխնոլոգիաներով, որոնք վերջին 30 տարիների ընթացքում թարմացվել և զարգացել են։
«Մենք ոչ միայն խոսում ենք նույն` ռուսերեն, լեզվով (շնորհակալություն հայ գործընկերներին, որ պահպանում են այն), այլ նույն տեխնիկական լեզվով։ Այդ իսկ պատճառով լրացուցիչ ժամանակ չի պահանջվում նորմատիվների արտագրման թղթային աշխատանքը, ինչպես եղել է մեզ մոտ մի շարք երկրներում», – հայտարարել է նա։
Բացի այդ, «Ռոսատոմում» Հայկական ԱԷԿ–ի հարթակի առանձնահատկության մասին (այդ թվում, հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմակայունությունը) պահպանվել է դեռ խորհրդային տարիների տեղեկությունը։ Տեխնիկական այդ տվյալները պահպանվել են Նիժնի Նովգորոդի «Атомэнергопроект» ձեռնարկությունում։
Վերգիզաևը հիշեցրել է, որ բացի դա, Հայկական ԱԷԿ–ն ու դրան սպասարկող կառույցները («Արմատոմ» ԳՀԻ, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե և այլն) պահպանել են կապերը Ռուսաստանի արտադրական և հետազոտական կենտրոնների հետ, ռուսական բուհերն էլ շարունակում են Հայաստանից ապագա ատոմային էներգետիկների ընդունել։
«Օդ են ծախում». ի՞նչն է սխալ Հայաստանում ատոմակայան կառուցելու ԱՄՆ-ի ծրագրերում
Ինչ վերաբերում է Հայաստանի համար տնտեսական արդյունքին (ով էլ կառուցի կայանը), ապա տեղի ձեռնարկությունները ներգրավված են լինելու շինարարության մեջ, այդ իսկ պատճառով ծախսերի մի մասը հետ է վերադառնալու երկրի տնտեսություն։
Իհարկե, արդյունքը նաև երկարաժամկետ կլինի, քանի որ էներգետիկ բազան նախևառաջ արդյունաբերության համար նախատեսված բազա է։ Սակայն եթե չմտածենք այն մասին, թե ինչ են Հայաստանի գործարաններն արտադրելու 10 կամ 20 տարի հետո, կարելի է նշել, որ առաջին իսկ 1-2 տարում երկիրը տնտեսական արդյունք կունենա շինարարական ընկերությունների ակտիվության հաշվին։
«Պարզ է, որ խոսքը առաջին կոնտուրի կամ տուրբինային սրահի մասին չէ, սակայն օժանդակ համակարգեր կան, որոնք կայանում շատ են և որոնք կարող են կառուցել հայկական ընկերությունները», – հավելել է Վերգիզաևը։
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ–ի շահագործման նախգծային ժամկետն ավարտվել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին) այն երկարացվել է մինչև 2026 թվականը։
Այս տարի կառավարությունը որոշեց վերազինել կայանը, որպեսզի կրկին երկարացնի ժամկետը մինչև 2036 թվականը։
Լրահոս
0