Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարք է ընկել

© RIA NovostiՈւկրաինայի հետ սահմանից ոչ հեռու Ռոստովի մարզում արկի ընկնելու վայրից կադրեր
Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու Ռոստովի մարզում արկի ընկնելու վայրից կադրեր - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԹՍ-ն ընկել է Տագանրոգում` դատարկ տարածքում, բնակելի շենքերից հեռու։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Կառավարումը կորցրած ԱԹՍ է ընկել Ռոստովի մարզում հունիսի 3-ին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նահանգապետի մամուլի քարտուղար Վասիլի Գոլուբևի հայտարարությանը։
Նշվում է, որ ԱԹՍ-ն ընկել է Տագանրոգում, բնակելի շենքերից հեռու գտնվող ամայի վայրում։ Տեղի ունեցածի հետևանքով ոչ ոք չի տուժել, ավերածություններ ևս չկան:
Տեղում աշխատել են ՌԴ պաշտպանության նախարարության մասնագետները: Միջադեպի մասին Ականատեսները հայտնել են «ВКонтакте» սոցիալական ցանցում։ Տեղի բնակիչների խոսքով` անօդաչու թռչող սարքն ընկել է դաշտում` Մարցևոյի աղբավայրի հատվածում, հունիսի 3-ին, ժամը 14:40-ի սահմաններում: Նրանք նշում են, որ դրա ընկելուց հետո ծխի սյուն էր երևում։
Լրահոս
0