https://armeniasputnik.am/20230605/virjiniajum-inqnatir-e-kvortsanvel-voghj-mnacatsner-chkan-60635916.html
Վիրջինիայում ինքնաթիռ է կործանվել. ողջ մնացածներ չկան
Վիրջինիայում ինքնաթիռ է կործանվել. ողջ մնացածներ չկան
Մասնավոր ինքնաթիռը մտել է Վաշինգտոնի օդային տարածք՝ չպատասխանելով կարգավարների հաղորդագրություններին։ 05.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-05T09:27+0400
2023-06-05T09:27+0400
2023-06-05T09:28+0400
ինքնաթիռ
ամն
կործանում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1188/88/11888833_0:86:1600:986_1920x0_80_0_0_69cca42c05602638e6156680463eee34.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ԱՄՆ–ի Վիրջինիա նահանգում ինքնաթիռ է կործանվել, օդանավում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։ Տեղեկությունը հայտնում է «ABC News» հեռուստաալիքը։Ըստ հաղորդագրության` ինքնաթիռում 4 մարդ է եղել։Նշվում է, որ «Cessna Citation» ինքնաթիռը մտել է Վաշինգտոնի օդային տարածք՝ չպատասխանելով կարգավարների հաղորդագրություններին։ Կապ հաստատելու համար օդ են բարձրացվել կործանիչներ, որոնք ազդանշանային հրթիռներ են կիրառել օդաչուի ուշադրությունը գրավելու համար:ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ «Cessna Citation» մասնավոր ինքնաթիռը կործանվել է Վիրջինիա նահանգի հարավարևելյան մասի քիչ բնակեցված շրջանում: Ավելի ուշ գերատեսչությունը հստակեցրել է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:30-ին (Երևանի ժամանակով ժամը 23:30-ին) Մոնտեբելո բնակավայրի շրջանում: Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության հրամանատարությունն իր հերթին հաստատել է, որ ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչներ են օդ բարձրացվել Վաշինգտոնի օդային տարածք մտած ինքնաթիռը որսալու համար։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1188/88/11888833_86:0:1514:1071_1920x0_80_0_0_af7072f616d90c30ac683f14d94caee6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ինքնաթիռ, ամն, կործանում
Վիրջինիայում ինքնաթիռ է կործանվել. ողջ մնացածներ չկան
09:27 05.06.2023 (Թարմացված է: 09:28 05.06.2023) Մասնավոր ինքնաթիռը մտել է Վաշինգտոնի օդային տարածք՝ չպատասխանելով կարգավարների հաղորդագրություններին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ԱՄՆ–ի Վիրջինիա նահանգում ինքնաթիռ է կործանվել, օդանավում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։ Տեղեկությունը հայտնում է
«ABC News» հեռուստաալիքը։
«Փրկվածներ չեն հայտնաբերվել», - լրատվամիջոցը մեջբերում է ոստիկանության հայտարարությունը:
Ըստ հաղորդագրության` ինքնաթիռում 4 մարդ է եղել։
Նշվում է, որ «Cessna Citation» ինքնաթիռը մտել է Վաշինգտոնի օդային տարածք՝ չպատասխանելով կարգավարների հաղորդագրություններին։ Կապ հաստատելու համար օդ են բարձրացվել կործանիչներ, որոնք ազդանշանային հրթիռներ են կիրառել օդաչուի ուշադրությունը գրավելու համար:
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը
ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ «Cessna Citation» մասնավոր ինքնաթիռը կործանվել է Վիրջինիա նահանգի հարավարևելյան մասի քիչ բնակեցված շրջանում: Ավելի ուշ գերատեսչությունը հստակեցրել է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:30-ին (Երևանի ժամանակով ժամը 23:30-ին) Մոնտեբելո բնակավայրի շրջանում: Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության հրամանատարությունն իր հերթին հաստատել է, որ ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչներ են օդ բարձրացվել Վաշինգտոնի օդային տարածք մտած ինքնաթիռը որսալու համար։