https://armeniasputnik.am/20230606/ghrghzstanum-dzerbakalel-en-petakan-heghashrjman-pvordzi-mej-kaskatsvvogh-aveli-qan-30-mardu-60695485.html
Ղրղզստանում ձերբակալել են պետական հեղաշրջման փորձի մեջ կասկածվող ավելի քան 30 մարդու
Ղրղզստանում ձերբակալել են պետական հեղաշրջման փորձի մեջ կասկածվող ավելի քան 30 մարդու
Ընդհանուր առմամբ, դավադիրների խմբում ավելի քան հարյուր մարդ է եղել։ 06.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-06T11:10+0400
2023-06-06T11:10+0400
2023-06-06T11:27+0400
ղրղզստան
հեղաշրջում
պետություն
ձերբակալություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/02/42743811_0:190:2967:1859_1920x0_80_0_0_58123e607c13b3d15e7f57a8cdfb35b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Ղրղզստանի հատուկ ծառայությունները պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ կասկածվող ավելի քան 30 մարդու են ձերբակալել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։Նրա խոսքով` ընդհանուր առմամբ դավադիրների խմբում ավելի քան հարյուր մարդ է եղել։ Հունիսի 5–ին նրանցից ավելի քան 30-ը ձերբակալվել են և արդեն խոստովանական ցուցմունքներ են տվել։Հետաքննության վարկածով` հիմնական կազմակերպիչն ու գաղափարական ոգեշնչողը քաղաքացիական ակտիվիստ և «Էլդիկ Քենեշ» («Ժողովրդական խորհուրդ») քաղաքական կուսակցության նախագահ Ն.Ռ.Ս.-ն է (կառավարության սոցիալական բաժնի նախկին ղեկավար Ռոզա Նուրմատովան,–խմբ.):«Պետական հեղաշրջման փորձ», «երկրորդ ճակատ». ՔՊ–ականները մեկնաբանում են գիշերվա ակցիաները«Նշված հանցավոր խումբը մեկ տարի շարունակ նպատակաուղղված աշխատանք է իրականացրել երկրի ողջ տարածքում համակիրներ ներգրավելու և առավել դժգոհ քաղաքացիներին հավաքագրելու ուղղությամբ: Ռոզա Նուրմատովայի ղեկավարությամբ պարբերաբար անցկացվել են գաղտնի հանդիպումներ, որոնք ուղղված են եղել պետական կառույցների դեմ ներգրավված անձանց գաղափարական մշակմանը` իշխանության բռնի զավթման ծրագրերի քննարկմամբ»,-հստակեցրել են մամուլի ծառայությունում:Պետական կոմիտեի տվյալներով` մոտ ժամանակներս արտասահմանյան աղբյուրներից զգալի դրամական միջոցների ստացում էր սպասվում կազմակերպչական հարցերը ֆինանսավորելու և հիմնական ֆունկցիոներներին վճարելու համար։«Դավադիրները ենթադրում էին իրենց հանցավոր մտադրությունների իրականացման ակտիվ փուլը սկսել որևէ միջադեպի վերաբերյալ հասարակության շրջանում դժգոհության առաջացումից անմիջապես հետո»,-ընդգծել են պետական անվտանգության ծառայությունում:Գվինեայում պետական հեղաշրջման փորձ է․ լուրեր են պտտվում նախագահի ձերբակալման մասինՆշվում է, որ բոլոր ձերբակալվածները գտնվում են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում, հետաքննությունը պարզում է մասնակից այլ անձանց ինքնությունը։
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/02/42743811_118:0:2849:2048_1920x0_80_0_0_e108cac88d801abbae8c46156bcd7a31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ղրղզստան, հեղաշրջում, պետություն, ձերբակալություն
ղրղզստան, հեղաշրջում, պետություն, ձերբակալություն
Ղրղզստանում ձերբակալել են պետական հեղաշրջման փորձի մեջ կասկածվող ավելի քան 30 մարդու
11:10 06.06.2023 (Թարմացված է: 11:27 06.06.2023) Ընդհանուր առմամբ, դավադիրների խմբում ավելի քան հարյուր մարդ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Ղրղզստանի հատուկ ծառայությունները պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ կասկածվող ավելի քան 30 մարդու են ձերբակալել: Այդ մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Ձերբակալվել են անձինք, որոնք պլանավորում էին զանգվածային անկարգություններ և անհնազանդության ակցիաներ կազմակերպել իշխանությունը բռնի զավթելու նպատակով»,-հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ դավադիրների խմբում ավելի քան հարյուր մարդ է եղել։ Հունիսի 5–ին նրանցից ավելի քան 30-ը ձերբակալվել են և արդեն խոստովանական ցուցմունքներ են տվել։
Հետաքննության վարկածով` հիմնական կազմակերպիչն ու գաղափարական ոգեշնչողը քաղաքացիական ակտիվիստ և «Էլդիկ Քենեշ» («Ժողովրդական խորհուրդ») քաղաքական կուսակցության նախագահ Ն.Ռ.Ս.-ն է (կառավարության սոցիալական բաժնի նախկին ղեկավար Ռոզա Նուրմատովան,–խմբ.):
«Նշված հանցավոր խումբը մեկ տարի շարունակ նպատակաուղղված աշխատանք է իրականացրել երկրի ողջ տարածքում համակիրներ ներգրավելու և առավել դժգոհ քաղաքացիներին հավաքագրելու ուղղությամբ: Ռոզա Նուրմատովայի ղեկավարությամբ պարբերաբար անցկացվել են գաղտնի հանդիպումներ, որոնք ուղղված են եղել պետական կառույցների դեմ ներգրավված անձանց գաղափարական մշակմանը` իշխանության բռնի զավթման ծրագրերի քննարկմամբ»,-հստակեցրել են մամուլի ծառայությունում:
Պետական կոմիտեի տվյալներով` մոտ ժամանակներս արտասահմանյան աղբյուրներից զգալի դրամական միջոցների ստացում էր սպասվում կազմակերպչական հարցերը ֆինանսավորելու և հիմնական ֆունկցիոներներին վճարելու համար։
«Դավադիրները ենթադրում էին իրենց հանցավոր մտադրությունների իրականացման ակտիվ փուլը սկսել որևէ միջադեպի վերաբերյալ հասարակության շրջանում դժգոհության առաջացումից անմիջապես հետո»,-ընդգծել են պետական անվտանգության ծառայությունում:
Նշվում է, որ բոլոր ձերբակալվածները գտնվում են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում, հետաքննությունը պարզում է մասնակից այլ անձանց ինքնությունը։