Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը. վիճակագրական տվյալներ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանը շարունակում է Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվով առաջատարը մնալ։ Զբոսաշրջության ոլորտի առավել մանրամասն ցուցանիշներին ծանոթացեք Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։
2023 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 806 004, ինչը շատ ավելի բարձր է 2021 թվականի ցուցանիշից (464 231)։ Տեղեկությունը հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։
Զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան կեսը Ռուսաստանից է (52% կամ 417 հազար մարդ): Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 12 տոկոս կամ 94 հազար քաղաքացի, երրորդ տեղում է Իրանը՝ 6 տոկոս կամ 45 հազար քաղաքացի։
Առաջատարների հնգյակում են նաև ԱՄՆ-ն և Ուկրաինան, այդ երկրներից ընդհանուր առմամբ 20 հազար քաղաքացի է Հայաստան այցելել:
Ընդ որում` մայիսին Հայաստան է այցելել 176 հազար քաղաքացի, որից 91 հազարը՝ ՌԴ-ից։
Ամենից հաճախ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս օդային ճանապարհով, ամենաքիչը օգտվում են ցամաքային ճանապարհի «Գոգավան» և «Այրում» անցակետերից:
Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների տարիքային խմբին, ապա հիմնականում մեզ մոտ են գալիս 36-63 տարեկանները, առավել հազվադեպ` 64 և բարձր տարիքի զբոսաշրջիկները։
Հիշեցնենք, որ 2019 թվականին ռեկորդային թվով մարդ է այցելել Հայաստան՝ 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ։ Կանխատեսումների համաձայն` 2023 թվականի արդյունքներով զբոսաշրջիկների հոսքը կարող է գերազանցել 2 միլիոնը։
Հայաստանն առաջարկվում է որպես այլընտրանք Թուրքիային՝ ռուսների հանգստի համար
Ինչպես է Ռուսաստանի գործոնն ազդել ՀՀ տնտեսության վրա 2022 թվականին
Լրահոս
0