Խաչատրյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական համագործակցության օրակարգը

© Photo : official site of the Ministry of High-Tech Industry of RAՌոբերտ Խաչատրյան
Ռոբերտ Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Ռոբերտ Խաչատրյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը մասնակցելու է Հնդկաստանում կայանալիք «Global Digital Public Infrastructure Summit» գագաթնաժողովին։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը այսօր ընդունել է ՀՀ–ում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային և նրա հետ քննարկել հայ-հնդկական համագործակցության ընդհանուր օրակարգը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված և առաջիկայում սպասվող միջոցառումները»,– ասված է հաղորդագրությունում:
Կողմերը նաև քննարկել են հունիսի 12-13-ին Հնդկաստանում կայանալիք «Global Digital Public Infrastructure Summit» գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափը:
© Photo : official site of the Ministry of High-Tech Industry of RAՀնդկաստանի դեսպանը
Министр высокотехнологичной промышленности Роберт Хачатрян принял Чрезвычайного и Полномочного Посла Республики Индия Нилакши Саха Синха (6 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Հնդկաստանի դեսպանը
Կառավարությունը որոշեց` ՀՀ-ն Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա
Լրահոս
0