https://armeniasputnik.am/20230606/khuzi-mrcujt-hamergajin-tsragir-hunisi-10in-kanckacvi-vochkharneri-khuzman-paratvony-60710739.html
Խուզի մրցույթ, համերգային ծրագիր. հունիսի 10–ին կանցկացվի Ոչխարների խուզման փառատոնը
Խուզի մրցույթ, համերգային ծրագիր. հունիսի 10–ին կանցկացվի Ոչխարների խուզման փառատոնը
Ավանդական դարձած փառատոնը կանցկացվի Խոտ գյուղում։ Կազմակերպիչները խոստանում են հետաքրիքր ժամանց, մրցույթներ ևՍյունիքի ազգային ուտեստներ։ 06.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-06T14:44+0400
2023-06-06T14:44+0400
2023-06-06T14:54+0400
փառատոն
ոչխար
սյունիք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/06/60709016_0:168:1601:1068_1920x0_80_0_0_e8613002d0e01692f6a025a022d71c7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Խուզի մրցույթ, ցուցահանդես–վաճառք, համերգային ծրագիր, Սյունիքի ազգային խոհանոցի և տեղական մշակույթի ցուցադրություն... Սյունիքի մարզի Խոտ գյուղում հունիսի 10–ին երեք տարվա դադարից հետո կանցկացվի Ոչխարների խուզման փառատոնը։Փառատոնի համակարգող Ալլա Ղազարյանը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում վստահեցրեց, որ փառատոնը վերադառնում է ավելի հագեցած և հետաքրքիր ձևաչափով։ Նպատակն է Սյունիքի մարզում խթանել զբոսաշրջությունը և ճանաչելի դարձնել Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, մշակույթը, ավանդույթները։«Փառատոնի շնորհիվ տեղական համայնքը հնարավորություն է ունենում որոշակի եկամուտներ ձևավորել։ Նախորդ տարիներին մարզ միայն փառատոնի շրջանակներում շուրջ 4000 զբոսաշրջիկ է այցելել, որից 30-40 տոկոսը օտարերկրացիներ են եղել, իսկ այցելուների ճնշող մեծամասնությունը գիշերել են Սյունիքում` այդպիսով նպաստելով հյուրատներին և զբոսաշրջային ծառայություն մատուցող կառույցներին»,–ասաց Ղազարյանը։Սպասվող միջոցառումներից նա առանձնացրեց «Լավ էլի» բենդի համերգը, որը լինելու է փառատոնին զուգահեռ, նախատեսվում է ցուցահանդես–վաճառք, տեղական ձեռագործ աշխատանքների, տարազների ցուցադրություն, համեղ ուտեստներ սյունեցիների կողմից պատրաստված, կցուցադրվի բրդից կարպետ ստանալու ողջ պրոցեսը, որին այցելուները ոչ միայն կարող են ականատես լինել, այլ նաև մասնակցել։ Եվ, իհարկե, ամենագլխավորը` անցկացվելու է խուզի մրցույթը։«Փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը, և խուզի մրցույթի համար մասնակիցներ են ընտրվել տարբեր մարզերից` 12 խուզողներ, որոնք ցույց են տալու խուզ անելու հմտությունները` ձեռքով, արագ և առանց կենդանուն վնասելու։ Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված են մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, Ագրարային համալսարանի մասնագետներ, պրոֆեսիոնալ խուզ անողներ, անասնաբույժներ»,–ասաց Ղազարյանը` հավելելով՝ փառատոնին և համերգային ծրագրին բոլորի համար մուտքն ազատ է։Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ շատ մեծ հետաքրքրություն կա հատկապես զբոսաշրջիկների շրջանում։Ինչ վերաբերում է անվտանգային հարցերի վերաբերյալ մտահոգություններին, որն առաջացել էր Սյունիքում հակառակորդի ռազմական գործողություններից հետո, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը ընդգծում է, որ Վայոց Ձորում և Սյունիքում նման փառատոններին իրենց աջակցությամբ ցույց են տալիս զբոսաշրջիկներին, որ այնտեղ ապահով և անվտանգ է։«Մենք մեր մեսիջները փոխանցում ենք ինչպես միջազգային պարբերականների հետ աշխատանքի շրջանակներում, որտեղ ինֆորմացիա ենք տալիս, որ ՀՀ ամենագեղեցիկ մարզերից մեկում` Սյունիքում լինելու է այդ փառատոնը, այնպես էլ մեր էջերում ներկայացնում ենք միջոցառումների ցանկը։ Իրականացնում ենք նաև ճանաչողական այցերի ծրագիրը, փառատոնների ժամանակ հրավիրելով թիրախային երկրներից մեդիաներկայացուցիչների»,–ասաց Մարգարյանը։Նշենք, որ այս տարի փառատոնն անց է կացվում նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ՝ «Դը Ռանչ» ՍՊԸ-ի ու «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/06/60709016_0:0:1425:1068_1920x0_80_0_0_293e9f183d4fb9ebf572f065b30af0ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
փառատոն, ոչխար, սյունիք
Խուզի մրցույթ, համերգային ծրագիր. հունիսի 10–ին կանցկացվի Ոչխարների խուզման փառատոնը
14:44 06.06.2023 (Թարմացված է: 14:54 06.06.2023) Ավանդական դարձած փառատոնը կանցկացվի Խոտ գյուղում։ Կազմակերպիչները խոստանում են հետաքրիքր ժամանց, մրցույթներ ևՍյունիքի ազգային ուտեստներ։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Խուզի մրցույթ, ցուցահանդես–վաճառք, համերգային ծրագիր, Սյունիքի ազգային խոհանոցի և տեղական մշակույթի ցուցադրություն... Սյունիքի մարզի Խոտ գյուղում հունիսի 10–ին երեք տարվա դադարից հետո կանցկացվի Ոչխարների խուզման փառատոնը։
Փառատոնի համակարգող Ալլա Ղազարյանը
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում վստահեցրեց, որ փառատոնը վերադառնում է ավելի հագեցած և հետաքրքիր ձևաչափով։ Նպատակն է Սյունիքի մարզում խթանել զբոսաշրջությունը և ճանաչելի դարձնել Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, մշակույթը, ավանդույթները։
«Փառատոնի շնորհիվ տեղական համայնքը հնարավորություն է ունենում որոշակի եկամուտներ ձևավորել։ Նախորդ տարիներին մարզ միայն փառատոնի շրջանակներում շուրջ 4000 զբոսաշրջիկ է այցելել, որից 30-40 տոկոսը օտարերկրացիներ են եղել, իսկ այցելուների ճնշող մեծամասնությունը գիշերել են Սյունիքում` այդպիսով նպաստելով հյուրատներին և զբոսաշրջային ծառայություն մատուցող կառույցներին»,–ասաց Ղազարյանը։
Սպասվող միջոցառումներից նա առանձնացրեց «Լավ էլի» բենդի համերգը, որը լինելու է փառատոնին զուգահեռ, նախատեսվում է ցուցահանդես–վաճառք, տեղական ձեռագործ աշխատանքների, տարազների ցուցադրություն, համեղ ուտեստներ սյունեցիների կողմից պատրաստված, կցուցադրվի բրդից կարպետ ստանալու ողջ պրոցեսը, որին այցելուները ոչ միայն կարող են ականատես լինել, այլ նաև մասնակցել։ Եվ, իհարկե, ամենագլխավորը` անցկացվելու է խուզի մրցույթը։
«Փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը, և խուզի մրցույթի համար մասնակիցներ են ընտրվել տարբեր մարզերից` 12 խուզողներ, որոնք ցույց են տալու խուզ անելու հմտությունները` ձեռքով, արագ և առանց կենդանուն վնասելու։ Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված են մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, Ագրարային համալսարանի մասնագետներ, պրոֆեսիոնալ խուզ անողներ, անասնաբույժներ»,–ասաց Ղազարյանը` հավելելով՝ փառատոնին և համերգային ծրագրին բոլորի համար մուտքն ազատ է։
Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ շատ մեծ հետաքրքրություն կա հատկապես զբոսաշրջիկների շրջանում։
«Արդեն իսկ նամակներ ենք ստացել` լինելու է թե ոչ փառատոնը, շատ մեծ հետաքրքրություն կա զբոսաշրջիկների շրջանում, և փորձում ենք հասանելի դարձնել ինֆորմացիան օտարերկրացիների համար` ինչպես մասնակցել փառատոնին»,–ասաց ոչխարների խուզման փառատոնի հանրային կապերի պատասխանատու Աննա Պողոսյանը։
Ինչ վերաբերում է անվտանգային հարցերի վերաբերյալ մտահոգություններին, որն առաջացել էր Սյունիքում հակառակորդի ռազմական գործողություններից հետո, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը ընդգծում է, որ Վայոց Ձորում և Սյունիքում նման փառատոններին իրենց աջակցությամբ ցույց են տալիս զբոսաշրջիկներին, որ այնտեղ ապահով և անվտանգ է։
«Մենք մեր մեսիջները փոխանցում ենք ինչպես միջազգային պարբերականների հետ աշխատանքի շրջանակներում, որտեղ ինֆորմացիա ենք տալիս, որ ՀՀ ամենագեղեցիկ մարզերից մեկում` Սյունիքում լինելու է այդ փառատոնը, այնպես էլ մեր էջերում ներկայացնում ենք միջոցառումների ցանկը։ Իրականացնում ենք նաև ճանաչողական այցերի ծրագիրը, փառատոնների ժամանակ հրավիրելով թիրախային երկրներից մեդիաներկայացուցիչների»,–ասաց Մարգարյանը։
Նշենք, որ այս տարի փառատոնն անց է կացվում նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ՝ «Դը Ռանչ» ՍՊԸ-ի ու «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ։