Անկլավների գոյությունը ԽՍՀՄ որևէ օրենքով ամրագրված չէր. Վազգեն Մանուկյան

© Photo / official site of the Prime minister of RAՎազգեն Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը. արխիվային լուսանկար
Վազգեն Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վստահեցմամբ` անկլավները ժամանակին Ադրբեջանին են տրվել տեղական իշխանությունների համաձայնությամբ, հետևաբար, որևէ իրավական ուժ չունեն և մեր տարածքներն են նաև դե յուրե։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Անկլավների գոյությունը Խորհրդային միության որևէ օրենքով ամրագրված չէր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը` կոչ-հայտարարությամբ հանդես գալով անկլավների ևՀայաստանի առջև ծառացած այլ խնդրիների վերաբերյալ։
«Անկլավները ժամանակին տրվել են Ադրբեջանին տեղական իշխանությունների համաձայնությամբ, հետևաբար, որևէ իրավական ուժ չունեն, այսինքն` մեր տարածքներն են նաև դե յուրե։ Եթե անկլավները տրվեն Ադրբեջանին, դա նշանակում է հակառակորդին տալ լավագույն հնարավորությունները և ստեղծել գայթակղություն` պատերազմը շարունակելու արդեն Հայաստանի տարածքի ներսից»,– մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22–ի ասուլիսում հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որԱդրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
Ըստ նրա` այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է՝ ուղղված մեր ժողովրդի դեմ։ Մանուկյանի կարծիքով` իրականում «խաղաղության» այն պայմանագիրը, որի անհրաժեշտության մասին գոռգոռում են բազմաթիվ արտաքին ուժեր, ամենակործանարար հարվածն է լինելու մեր ժողովրդին։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա, ըստ նրա, ոչ միայն անհեթեթություն է այն միտքը, որ «Արցախից ազատվենք, խաղաղ կապրենք», այլ հարցն ունի նաև բարոյական կողմ։
Միայն այն, որ Հայաստանը, անկախ տարածքային ամբողջականությունից, չի հռչակում Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքի ընդունումը և քաղաքական բոլոր միջոցներով այդ իրավունքի իրացմանը նպաստելը, ըստ Մանուկյանի, արդեն իսկ մեզ ստորացնում էաշխարհի բազմաթիվ ժողովուրդների աչքի առաջ։
Նա իր կոչ–հայտարարության մեջ դիմել է ուժային կառույցներին՝ ընդգծելով.

«Դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները։ Այն, ինչ անում է և ուզում է անել Նիկոլ Փաշինյանը, հակասում է նախևառաջ մեր Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար Նիկոլ Փաշինյանն այլևս լեգիտիմ չէ։ Իր հայտարարություններով, իր գործողություններով, իսկ հետագայում նաև իր ստորագրությամբ նա դառնում է պետական հանցագործ, իսկ պետական հանցագործին պաշտպանելով՝ դուք դրժում եք ձեր երդումը, ինչը նույնպես պետական հանցագործություն է»։

Վազգեն Մանուկյանը ուժային կառույցներին նաև հորդորել է ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում մեր երկրում և ժամանակին կանխել պետական հանցագործությունը՝ պատրաստ լինելով միանալ ժողովրդի այն մեծ հատվածին, որը փորձում է կանխել ազգային աղետն ու խայտառակությունը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի մի քանի հանդիպումներ են եղել` ԱՄՆ, Բրյուսել, Մոսկվա, Քիշնև։
Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում
Լրահոս
0