00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Как нацистская Германия превзошла расистские "законы Джима Кроу"
15:04
24 ր
Исторический ликбез
Третий Рейх: нацизм, расовая сегрегация по подобию США
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Աբովյան time
On air
18:27
30 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել. փոխվարչապետի գրասենյակ

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ այդ հարցը հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում պետք է քննարկվի և լուծվի:
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան` հայտնեցին հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ անկլավների հարցով պետք է զբաղվի սահմանազատման հարցերի հանձնաժողովը։
«Ոչ, հարցը չի քննարկվել», - հայտնել են գրասենյակից:
Նշենք, որ մայիսի կեսերին փոխվարչապետի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ փոխհամաձայնեցման փուլում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ու անցկացման աշխատակարգի նախագիծը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառ.կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ինչպես Լեռնային Ղարաբաղը, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանի անկլավները:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարել էր, որ անկլավների ծագման իրավական հիմքերը դեռ ուսումնասիրության կարիք ունեն։ Նա կարծիք էր հայտնել, որ սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը, և այդտեղ քննարկվեն տարբեր լուծումներ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին, որի նախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Լրահոս
0