https://armeniasputnik.am/20230606/saudjan-arabiajum-verabacvel-e-irani-despanatuny-60760334.html
Սաուդյան Արաբիայում վերաբացվել է Իրանի դեսպանատունը
Սաուդյան Արաբիայում վերաբացվել է Իրանի դեսպանատունը
Դիվանագիտական առաքելության շենքը վերանորոգվել է։ Դեսպանատան բացման արարողությանը մասնակցել են երկու երկրների դիվանագետները։ 06.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-06T23:57+0400
2023-06-06T23:57+0400
2023-06-06T23:57+0400
իրանի իսլամական հանրապետություն
սաուդյան արաբիա
դեսպանատուն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/03/25597529_0:86:1601:986_1920x0_80_0_0_3881ad6388831087281bcc325f3f0ae9.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Դիվանագիտական հարաբերությունների խզումից 7 տարի անց այսօր երեկոյան Էր Ռիադում կայացել է Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է «Ալ–Արաբիան»։Մարտի սկզբին Սաուդյան Արաբիան և Իրանը Չինաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին վերականգնել 2016 թվականին խզած դիվանագիտական հարաբերությունները։ Խզման պատճառ էին դարձել Իրանում Սաուդյան դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումները, որոնք հաջորդել էին թագավորությունում շիա հոգևոր առաջնորդ Նիմրա ան–Նիմրայի մահապատժին։Պայմանավորվածությունը, որը մասնավորապես նախատեսում է ավիահաղորդակցության, պաշտոնական այցերի և տնտեսության ու անվտանգության ոլորտում համագործակցության վերականգնում, ապրիլին ստորագրեցին երկու երկրների արտգործնախարարները հարաբերությունների կարգավորման պաշտոնական արարողության ժամանակ։Իրանը ծրագրում է Սաուդյան Արաբիայի հետ կոալիցիա ստեղծել ծովային անվտանգության համար
իրանի իսլամական հանրապետություն
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/03/25597529_86:0:1513:1070_1920x0_80_0_0_b73f7aeb886d15393e7de9dfdd84b088.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, սաուդյան արաբիա, դեսպանատուն
իրանի իսլամական հանրապետություն, սաուդյան արաբիա, դեսպանատուն
Սաուդյան Արաբիայում վերաբացվել է Իրանի դեսպանատունը
Դիվանագիտական առաքելության շենքը վերանորոգվել է։ Դեսպանատան բացման արարողությանը մասնակցել են երկու երկրների դիվանագետները։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Դիվանագիտական հարաբերությունների խզումից 7 տարի անց այսօր երեկոյան Էր Ռիադում կայացել է Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է
«Ալ–Արաբիան»։
Իրանի վերանորոգված դեսպանատան բացման արարողությանը մասնակցել են երկու երկրների ԱԳՆ–ների ներկայացուցիչները, ինչպես նաև թագավորությունում այդ երկրի` վերջերս նշանակված դեսպան Ալիրեզա Էնայաթին։
Մարտի սկզբին Սաուդյան Արաբիան և Իրանը Չինաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին վերականգնել 2016 թվականին խզած դիվանագիտական հարաբերությունները։ Խզման պատճառ էին դարձել Իրանում Սաուդյան դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումները, որոնք հաջորդել էին թագավորությունում շիա հոգևոր առաջնորդ Նիմրա ան–Նիմրայի մահապատժին։
Պայմանավորվածությունը, որը մասնավորապես նախատեսում է ավիահաղորդակցության, պաշտոնական այցերի և տնտեսության ու անվտանգության ոլորտում համագործակցության վերականգնում, ապրիլին ստորագրեցին երկու երկրների արտգործնախարարները հարաբերությունների կարգավորման պաշտոնական արարողության ժամանակ։