Սպանություն Երևանում. տղամարդու դին հայտնաբերել են պոլիկլինիկայի մոտ

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանական ավտոմեքենա
Ոստիկանական ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Ոստիկանական ավտոմեքենա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ սպանվածը քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Երևանում հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ոստիկանության Արաբկիրի բաժինը ժամը 22:10-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Պռոշյան փողոց տանող ճանապարհին՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ, տղամարդու դի կա:
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով: Իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունը, անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկում սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու համար:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ սպանվածը քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է:
Վիճաբանություն հողի հարցով. Երևանում սպանության փորձի համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի
Լրահոս
0