00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զախարովան խոսել է Երևանի և Բաքվի համար այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզի մասին

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2023
Մարիա Զախարովա
Բաժանորդագրվել
Դիվանագետի խոսքով` Մոսկվան չի փորձում արագացնել բանակցային գործընթացը, իրականացնում է այն ամենը, ինչի շուրջ կողմերը պայմանավորվել են։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռուսական կողմը կարծում է, որ եռակողմ համաձայնագրերի փաթեթը հայ-ադրբեջանական կարգավորման համար այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ է, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործողությունները, դրանց ակտիվացումը հարցեր են առաջացնում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում։
«Նախկինում ոչ ոք մեծ հետաքրքրություն չէր դրսևորում անդրկովկասյան խնդիրների նկատմամբ: Հիմա իրավիճակը կարծես թե փոխվել է»,- նշել է Զախարովան։
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ արդյունավետ միջնորդության համար պետք է իմանալ տարածաշրջանի, հակամարտության, ժողովուրդների պատմությունը, իմանալ և խորը զգալ, լիցքավորված լինել գլխավոր նպատակի՝ իրական խաղաղության հասնելու համար:
Նա հիշեցրել է` Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ աշխատում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով՝ այդ երկրների ղեկավարների հայտարարությունների հիման վրա։
«Եռակողմ համաձայնագրերի փաթեթը մենք համարում ենք Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացին այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով` այդ աշխատանքն ունի բանակցային գործընթացի իր դինամիկան, իր ձևաչափը, լրացուցիչ գործիքները։ Ընդ որում` Մոսկվան չի փորձում որևէ բան պարտադրել, բանակցություններն ընթանում են ըստ պլանի, իրականացնում է այն ամենը, ինչի շուրջ պայմանավորվել են կողմերը։
«Մեզ համար միշտ առաջնահերթություն է Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցումը, կայուն հավասարակշռված լուծումների մշակումը։ Հենց նման մոտեցմանն ու աշխատանքին ենք պատրաստ աջակցել հետագայում», - եզրափակել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Մայիսի 1-ին ԱՄՆ–ի Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ եռակողմ` հանդիպում եղավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հաջորդ քննարկումները նախատեսվում են հունիսի 12-ին Վաշինգտոնում։
Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հունիսի 1-ին Մոլդովայում անցկացվեց Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը։
Լրահոս
0