Հաղորդակցության ապաշրջափակման հանձնաժողովի նիստում առաջընթաց է գրանցվել. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Միշուստինն անդրադարձել են Անդրկովկասկում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով հայ–ադրբեջանա–ռուսական հանձնաժողովի վերջերս կայացած նիստի արդյունքներին։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Մոսկվայում կայացած տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի նիստում շոշափելի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում կայացած հանդիպմանն ասաց ՌԴ գործընկեր Միխայիլ Միշուստինին։
«Հայաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերը բացելուն։ Դա կարող է արվել կողմերի ինքնիշխանության և իրավասության սկզբունքների շրջանակներում, որոնցով անցնում են այդ հաղորդակցությունները: Դա վերաբերում է այն կոմունիկացիաներին, որոնք նշված են եռակողմ հայտարարության 9-րդ կետում, ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի գալ կոնկրետ լուծումների»,- ասել է նա։
Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմը կոնկրետ առաջարկներ է ներկայացրել, և ինքը հույս ունի, որ դրանք կընդունվեն: ՀՀ վարչապետը շեշտեց, որ դրանք միայն հայկական կողմի որոշումներն չեն, փոխզիջումային տարբերակներ են,որոնք մշակվել են վերջին 2 տարում։
ՌԴ վարչապետն էլ հավելեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն` համակարգված աշխատանք է տարվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։
Միշուստինը շեշտեց, որ նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումն ընդհանրապես համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին։
Հիշեցնենք` Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում:
Աշխատանքային խմբի հանդիպումից հետո էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում:
Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
Լրահոս
0