00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարկային պարտավորությունները կատարվել են Արցախում. «Ար․ Տոբակոն» հերքում է ՊԵԿ–ին

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2023
Բաժանորդագրվել
«Ար․ Տոբակո» ՓԲԸ–ն ՊԵԿ–ին մեղադրում է ընկերության հեղինակությունը և բարի համբավն արատավորելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Ար․ Տոբակո» ՓԲ ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշների ծխախոտի իրացմամբ զբաղվելու և հարկերից խուսափելու վերաբերյալ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Նման հայտարարություն է արել ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը։
Ավելի վաղ` հունիսի 1–ին, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ կանխել է 1 մլն 114 հազար տուփ ծխախոտի ապօրինի իրացումը: Նշվում էր, որ խախտումը թույլ է տրվել «Ար. Տոբակո» ՓԲԸ-ն, որը առանց ակցիզային դրոշմանիշների է փորձել իրացնել ծխախոտները։ Արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Նշված հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Կաչուբաևի խոսքով` նման հայտարարությունները նպատակ են հետապնդում արատավորել ընկերության հեղինակությունը և բարի համբավը։
Նշվում է, որ «Ար․ Տոբակո» ՓԲԸ-ն գրանցված է Արցախի Հանրապետությունում, սակայն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի Հանրապետությունում։ Նման դեպքերում Հայաստանում և Արցախում հարկման վերաբերյալ հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության միջև հարկման որոշ հարցերի վերաբերյալ» հուշագրի դրոյթներին համապատասխան, ըստ որի՝ եկամուտները հարկվում են հարկային գործակալի երկրում, այդ երկրի օրենսդրությանը համապատասխան։
Այնուամենայնիվ, «Ար․ Տոբակո» ՓԲ ընկերությունը դիմել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտե` հուշագրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ի պատասխան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի կողմից 14․12․2022թ–ին ընկերությունը ստացել է առաջարկ, որ ՀՀ-ում հարկման վերաբերյալ հարցերով դիմի իրեն սպասարկող հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանում։
««Ար․ Տոբակո» ՓԲԸ-ն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության միջև հարկման որոշ հարցերի վերաբերյալ» հուշագրի դրույթները, առաջացած հարկերի վճարումներն ամբողջությամբ կատարել է Արցախի Հանրապետությունում»,–նշել է ընկերության ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունում հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված լինելու պայմաններում ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը) «Ար․ Տոբակո» ՓԲ ընկերության ղեկավարի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մարիխուանա և 172 000 լարի. ՊԵԿ–ը փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտել
««Ար․ Տոբակո» ՓԲԸ–ի կողմից կատարվել են առաջացած հարկային պարտավորություններն ամբողջությամբ, ստացվում է, որ նշված իրավաբանական անձի ղեկավարի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է անօրինական քրեական հետապնդում»,–նշել է Կոչուբաևը։
Նա ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին կոչ է անում զերծ մնալ անհիմն և հուզական տպավորություններ ստեղծոլուց։
Կոչուբաևը հիշեցնում է, որ նշված դեպքը նոր չէ, այն քննվում է դեռևս 2022 թվականի ապրիլից և վերաբերվում է մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին։
Լրահոս
0