00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական մրցակի՞ց, թե՞ գործընկեր. ինչո՞ւ է ակտիվացել Հայ առաքելական եկեղեցին

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանը, Գարեգին Բ–ն ու Արամ Ա–ն. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը, Գարեգին Բ–ն ու Արամ Ա–ն. արխիվային  լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2023
Բաժանորդագրվել
Կրոնագետի համոզմամբ` եկեղեցին միշտ ձգտել է և այսօր էլ ձգտում է գործել պետականության պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Մեր պետության և եկեղեցու հարաբերություններում այսօր առաջացել են որոշակի խնդիրներ, որոնք եկեղեցու հասարակական–քաղաքական ակտիվությունը շատ ավելի ցայտուն են դարձրել, և այդ կառույցն անում է այն, ինչ արել է դարեր շարունակ. այն չի կարող անմասն մնալ մեր կյանքը կարգավորող ու խորհրդանշող կարևոր իրադարձություններից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանը` մեկնաբանելով վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։
Հայտնել ենք, որ Մայր Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը, որին մասնակցել են եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների այլ ներկայացուցիչներ։ Դրանից բացի, հունիսի 6-ին Հայաստան է ժամանել Կ. Պոլսի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, որը մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին։ Դրանից բացի, հովվապետական այցով Կանադա է մեկնել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը` նպատակ ունենալով նաև վերակազմակերպել սփյուռքի հայ օջախները` «Հզոր սփյուռք` հզոր Հայաստան և հզոր Արցախ» տեսլականով։
«Թեև այսօր պետականության կորստի վտանգն այն չափով, որքանով ներկայացվում է, այդքան էլ իրական չէ, բայց այդ հանգամանքն ամենևին չի նսեմացնում եկեղեցու ակտիվությունը։ Վտանգը ոչ այնքան մեզանից է կախված, որքան աշխարհաքաղաքական զարգացումներից և տարբեր երկրների փոխհարաբերություններից։ Մտածել, թե այսօր գտնվում ենք օրհասական կամ ծայրահեղ վիճակում, տեղին չէ, պարզապես պետությունը թերանում է իր գործառույթներում, իսկ եկեղեցին այդ ամենը տեսնելով` ուղղակի չի կարող անտարբեր ու անհաղորդ մնալ»,– ասաց կրոնագետը։
Նրա կարծիքով` եկեղեցու նախաձեռնողականությունը մղվել է առաջին պլան, քանի որ քաղաքական դաշտում առկա է որոշակի պասիվություն, և, լինելով հասարակական ամենակտիվ ինստիտուտներից մեկը, Հայ առաքելական եղեկեցին չի կարող զերծ մնալ մեր իրականության կարևոր խնդիրների քննարկումից և դրանց լուծումներից, հետևաբար ակտիվությունն օրինաչափ է, եկեղեցին այսօր լրացնում է այն վակուումը, որում հայտնվել է ժողովուրդը քաղաքական առումով։
«Հայ առաքելական եկեղեցին միշտ էլ ակտիվ է եղել, պարզապես նախորդ տարիներին պետության հետ նրա համագործակցությունը շատ ավելի բարվոք վիճակում էր, որովհետև եկեղեցու ակտիվությունն ընդհանուր քաղաքական ակտիվության համատեքստում այդքան էլ ակնառու կամ առանձնահատուկ չէր դիտարկվում»,– ասաց Բարսեղյանը։
Հաստատուն մնացեք հայրենի հողում ապրելու վճռականության մեջ․ Գարեգին Բ–ն՝ արցախցիներին
Բարսեղյանի դիտարկմամբ` թեև եկեղեցին օրենսդրությամբ անջատված է պետությունից, իսկ մենք աշխարհիկ հասարակություն ենք, այդուհանդերձ, վիճակագրական տվյալների համաձայն` ազգաբնակչության 95 տոկոսից ավելին Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, և եթե հասարակությունն ինքնին կարող է նաև քաղաքական ակտիվություն դրսևորել, ապա եկեղեցին ուզի թե չուզի` արդեն իսկ դառնում է քաղաքական գործոն` իր վրա վերցնելով պետության որոշակի գործառույթներ։
Անդրադառնալով, մասնավորապես, Ամենայն հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ ստեղծված «Գավիթ» հարթակի գործունեությանը` մեր զրուցակիցն ընդգծեց, որ եկեղեցին լոկ Մայր Աթոռի շենքում պարփակված կառույց չէ, հետևաբար նման ակտիվ նախաձեռնողականությունը միանգամայն օրինաչափ է։
«Եկեղեցու մղումներն անկեղծ են, և «Գավիթը» ներկայացուցչական լուրջ հարթակ է` ներգրավելով հայտնի հասարակական քաղաքական գործիչների, բայց այդ ամենին չպետք է տրվի քաղաքական աստառ, թեև դրա գայթակղությունը մեծ է»,– ասաց Բարսեղյանը։
Ըստ նրա` բավականին դրական արձագանք գտավ նաև Գարեգին Երկրորդի կողմից նախկին նախագահներին նույն սեղանի շուրջ համախմբելու և պետության համար կենսական նշանակության հարցեր քննարկելու նախաձեռնությունը։

2022–ի սեպտեմբերին Մայր Աթոռում տեղի ունեցավ Գարեգին Բ–ի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը։

Հանդիպման ավարտին Մայր աթոռը տարածեց հաղորդագրություն, որտեղ ասված էր. «ՀՀ–ում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որոշվել է շարունակել հանդիպումները»։

Տեր Պետրոսյանը, սակայն, անդրադառնալով «Հայկական ժամանակ» թերթի հոդվածին, հոկտեմբերի 3–ին հայտարարեց, թե ՀՀ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել։

Մեր զրուցակիցը ցավով արձանագրեց այն իրողությունը, որ վերջին շրջանի պետական որոշ կարևոր միջոցառումների ժամանակ հանրապետության ղեկավարներին և եկեղեցու հոգևոր հայրերին չենք տեսնում նույն հարթակում, իսկ այդ հանգամանքն ավելի ցցուն կերպով է դրսևորում այն անջրպետը, որն առկա է պետության ու եկեղեցու միջև։
Կրոնագետի համոզմամբ` եկեղեցին միշտ ձգտել է և այսօր էլ ձգտում է գործել պետականության պայմաններում, նրա հոգևոր–մշակութային գործունեության առանցքում ոչ միայն հավատացյալների հոգևոր պահանջմունքները բավարարելու գործառույթն է, այլև ժողովրդին համախմբելու, միավորելու սոցիալական գործառույթը, հետևաբար եկեղեցին այդ տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես քաղաքական մրցակից իշխանության կողմից, այլ պետք է ընդունվի որպես գործընկեր։
Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Գարեգին Երկրորդ
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և եկեղեցու միջև տարաձայնությունների մասին սկսել են խոսել հեղափոխությունից անմիջապես հետո։ Որոշ փորձագետներ կարծում էին, որ հենց ներկա իշխանություններն էին Գարեգին Երկրորդի դեմ շարժում սկսել, որը, սակայն, հետագայում ձախողվեց։ Խնդիրներն ավելի սրվեցին Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ եկեղեցին պահանջեց վարչապետի և իր թիմի հրաժարականը։ Հոգևորականներից շատերը հաճախ մասնակցում են ընդդիմադիրների կազմակերպած նախաձեռնություններին, շարժումներին։
Լրահոս
0