Քամին կուժգնանա. եղանակի տեսություն

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդի ջերմաստիճանը կնվազի, տեղումները կշարունակվեն հանրապետության ողջ տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, հունիսի 10-11-ը շրջանների զգալի մասում, 8-9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։
© http://mes.am/hy/weather/item/2022/08/26/1407/Եղանակը Հայաստանում
Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր, հունիսի 10-11-ը սպասվում է, 8-ի, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Հորդանանի թագաժառանգ արքայազնի երկար սպասված հարսանիքը. լուսանկարներ
Լրահոս
0