00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՌԴ–ն խոսեց Կապանի հյուպատոսության մասին, դրան հետևում է ԵՄ նմանատիպ քայլը. Սուրենյանց

ՌԴ–ն խոսեց Կապանի հյուպատոսության մասին, դրան հետևում է ԵՄ նմանատիպ քայլը. Սուրենյանց
Բաժանորդագրվել
Քաղաքագետը չի բացառում, որ Եվրամիության նոր կենտրոնները բացվում են աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում։
Ռուսաստանը խոսեց Կապանում հյուպատոսություն բացելու մասին, հիմա դրան հետևում է Եվրամիության առաքելության նմանատիպ քայլը, ուղղակի այլ ձևաչափով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Հայտնել ենք, որ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն այսօր հայտարարել է` ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։
«Եթե Եվրամիությունը նոր կենտրոններ է բացում առաքելության արդյունավետությունը բարձրացնելու համար, դա միանշանակ ողջունելի է։ Առաքելությունն իր մանդատի շրջանակներում այնպես չէ, որ շատ թափանցիկ է, որ կարողանանք հեռուն գնացող ենթադրություններ անել։ Չեմ բացառում նաև, որ գուցե այդ նոր կենտրոնները բացվում են աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում»,– ընդգծեց Սուրենյանցը։
Նա չի բացառում նաև, որ ԵՄ առաքելությունը զսպող դերակատարություն այս ընթացքում ունեցել է, սակայն ակնկալիքները, որ կային և առկա իրավիճակը համարժեք չեն։ Ըստ նրա` առաքելությունն ակնհայտորեն չի կարողացել այն ծավալով զսպել ադրբեջանական ագրեսիան, ինչը նախապես ներկայացնում էր մեր իշխանությունը։
«Իհարկե, այստեղ ավելի շատ մեր իշխանությունների խնդիրն է` անիրական խնդիրների նշաձող սահմանելը, քան եվրոպացի դիտորդներինը, քանի որ նրանք երբեք էլ չէին խոստանում, որ իրենց` Հայաստանում գտնվելն ամբողջովին զսպելու է Ադրբեջանին»,– նկատեց Սուրենյանցը։
ԵՄ առաքելության հետ կապված նա ևս մեկ վերապահում ունի` նրանց զեկույցների հիման վրա Եվրամիության քաղաքականության մեջ ակնհայտորեն որևէ բան չի փոխվել, օրինակ` Ադրբեջանի դեմ որևիցե պատժամիջոց չենք տեսել։
Փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով ԵՄ առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:
Լրահոս
0