Ուրախ եմ, որ ռուս գործարարները Հայաստանում իրենց լավ են զգում. Փաշինյանը` Միշուստինին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետը ՌԴ գործընկերոջ հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև համատեղ ապրանքաշրջանառությունն աճել է։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ ռուս գործարարները Հայաստանում իրենց լավ են զգում։ Այս մասին Փաշինյանն ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։
Նշենք, որ որ նա այսօր ՌԴ է մեկնել` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև` Եվրասիական կոնգրեսին:
«Նախորդ տարի մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը և այսօր, նայելով արդյունքներին, արձանագրում եմ, որ այն, ինչի մասին մենք խոսել ենք, մեծ մասամբ կյանքի է կոչվել։ Շատ ուրախ եմ դրա համար, ու ներդրումային ակտիվություն է նկատվում։ Համատեղ ապրանքաշրջանառությունն էլ աճում է, և դա օգնում է Հայաստանի տնտեսությանը»,– նշեց Փաշինյանը։
Լրահոս
0