https://armeniasputnik.am/20230608/2024-in-eatm-erkrneri-ardjunaberakan-kvovoperaciaji-ajakcutjuny-petq-e-gvortsi-ambvoghj-uzhvov-60854931.html
2024-ին ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիայի աջակցությունը պետք է գործի ամբողջ ուժով
2024-ին ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիայի աջակցությունը պետք է գործի ամբողջ ուժով
Բարձր տեխնոլոգիական նախագծերը ներկայացված են «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսում: Միության երկրների խնդիրն է գտնել նման նախագծեր ստեղծողներին և խթանել... 08.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-08T17:05+0400
2023-06-08T17:05+0400
2023-06-08T17:05+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
միխայիլ միշուստին
արդյունաբերություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/15/50196878_0:0:1600:901_1920x0_80_0_0_382724448a8fff9b92cefc2ee80a9abe.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Անհրաժեշտ է, որ արդեն 2024 թվականին ԵԱՏՄ երկրների միջև արդյունաբերական կոոպերացիային աջակցելու մեխանիզմները սկսեն աշխատել ամբողջ ուժով։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Սոչիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։ԵԱՏՄ-ում Ռուսաստանի առաջնահերթություններից մեկը տեխնոլոգիական ինքնիշխանության և արդյունաբերական բազայի ամրապնդումն է, հավելել է Միշուստինը: Նոր սերնդի հաջողված արդյունաբերական նախագծեր ԵԱՏՄ երկրներում արդեն կան, դրանք ներկայացված են «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսում, որն ընթանում է Սոչիում` նիստին զուգահեռ, հավելել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը:Ընդհանուր առմամբ, նշել է Միշուստինը, միության երկրների տնտեսությունները լավ ցուցանիշներ ունեն նույնիսկ արևմտյան պատժամիջոցների պայմաններում։ ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 2022 թվականին կրճատվել է 1,5 տոկոսով` շատ ավելի քիչ, քան ենթադրվում էր նախկինում։ Փոխադարձ առևտուրը 2021 թվականի համեմատ աճել է 14 տոկոսով և հասել գրեթե 6 տրիլիոն ռուբլու։ Միության երկրների տնտեսություններում ներդրումներն աճել են ավելի քան 4 տոկոսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/15/50196878_177:0:1600:1067_1920x0_80_0_0_eb42b3c2c8f9c48ba8b95e6f60bbf279.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), միխայիլ միշուստին, արդյունաբերություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), միխայիլ միշուստին, արդյունաբերություն
2024-ին ԵԱՏՄ երկրների արդյունաբերական կոոպերացիայի աջակցությունը պետք է գործի ամբողջ ուժով
Բարձր տեխնոլոգիական նախագծերը ներկայացված են «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսում: Միության երկրների խնդիրն է գտնել նման նախագծեր ստեղծողներին և խթանել համագործակցությունը նրանց հետ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Անհրաժեշտ է, որ արդեն 2024 թվականին ԵԱՏՄ երկրների միջև արդյունաբերական կոոպերացիային աջակցելու մեխանիզմները սկսեն աշխատել ամբողջ ուժով։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Սոչիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
ԵԱՏՄ-ում Ռուսաստանի առաջնահերթություններից մեկը տեխնոլոգիական ինքնիշխանության և արդյունաբերական բազայի ամրապնդումն է, հավելել է Միշուստինը: Նոր սերնդի հաջողված արդյունաբերական նախագծեր ԵԱՏՄ երկրներում արդեն կան, դրանք ներկայացված են «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսում, որն ընթանում է Սոչիում` նիստին զուգահեռ, հավելել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը:
ԵԱՏՄ պետությունների ղեկավարները համաձայնել են միութենական բյուջեից աջակցել նման մշակումներին։ Դիտարկվող նախագծերից մի քանիսն արդեն պատրաստ են կիրառման ավտոմոբիլաշինության և շարժիչաշինության, բժշկության և այլ ոլորտներում։ ՌԴ վարչապետը նշել է, որ կարևոր է աջակցել բիզնեսի նման ձգտումներին և վերազգային մեխանիզմ ստեղծել արդյունաբերական կոոպերացիայի (այսինքն՝ ԵԱՏՄ երկու և ավելի երկրների մասնակցությամբ նախագծերի) ֆինանսավորման համար։
Ընդհանուր առմամբ, նշել է Միշուստինը, միության երկրների տնտեսությունները լավ ցուցանիշներ ունեն նույնիսկ արևմտյան պատժամիջոցների պայմաններում։ ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 2022 թվականին կրճատվել է 1,5 տոկոսով` շատ ավելի քիչ, քան ենթադրվում էր նախկինում։ Փոխադարձ առևտուրը 2021 թվականի համեմատ աճել է 14 տոկոսով և հասել գրեթե 6 տրիլիոն ռուբլու։ Միության երկրների տնտեսություններում ներդրումներն աճել են ավելի քան 4 տոկոսով։