Արագ շախմատի աշխարհի առաջնությունում հայ պատանիները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել

© Photo : Facebook / Armenian Chess FederationՌոբերտ Փիլիպոսյան
Ռոբերտ Փիլիպոսյան - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Ռոբերտ Փիլիպոսյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մ16 տարեկանների առաջնությունում Ռոբերտը, իսկ Մ12 տարեկանների առաջնությունում Տիգրանը 11 հնարավորից 8.5 միավոր են վաստակել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Աշխարհի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը ոսկե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ռոբերտը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր։
Աշխարհի Մ12 տարեկանների արագ շախմատի առաջնությունում էլ շախմատիստ Տիգրան Համբարձումյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Տիգրանը նույնպես 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր։
© Photo : Facebook / Armenian Chess FederationՏիգրան Համբարձումյան
Тигран Амбарцумян - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Տիգրան Համբարձումյան
Լրահոս
0