https://armeniasputnik.am/20230608/britanian-3-mln-funt-e-hatkacrel-turqiaji-sahmanapahnerin-migracian-zspelu-hamar-zlm-60812459.html
Բրիտանիան 3 մլն ֆունտ է հատկացրել Թուրքիայի սահմանապահներին միգրացիան զսպելու համար․ ԶԼՄ
Բրիտանիան 3 մլն ֆունտ է հատկացրել Թուրքիայի սահմանապահներին միգրացիան զսպելու համար․ ԶԼՄ
Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիան դարձել է Մեծ Բրիտանիայի կառավարության համար ավելի մեծ նշանակություն ձեռք բերող երկիր և այժմ ռազմավարական կարևորություն է... 08.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-08T09:28+0400
2023-06-08T09:28+0400
2023-06-08T09:28+0400
մեծ բրիտանիա
թուրքիա
սահմանապահ
միգրանտ
գումար
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1790/62/17906222_0:161:3071:1888_1920x0_80_0_0_a9d1e9ac1c0533dff4c442319564f6b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում թուրք սահմանապահներին վերապատրաստելու համար ավելի քան 3 մլն ֆունտ (3,731 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել՝ միգրանտների հոսքը զսպելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Guardian թերթը:Ֆինանսավորումը հատկացվել է պաշտոնական զարգացման աջակցության բյուջեից և փոխանցվել ներքին գործերի նախարարության միջազգային գործողությունների գրասենյակի միջոցով, որը նախարարության հետախուզության վարչության մի մասն է:Հրապարակման համաձայն՝ Թուրքիան վերջին երկու-երեք տարում Մեծ Բրիտանիայի կառավարության համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել և այժմ ռազմավարական նշանակություն է ստացել սահմանների պաշտպանությունը։Անօրինական միգրանտները հաճախ ցանկացած հնարավորություն օգտագործում են Լա Մանշը հատելու և Մեծ Բրիտանիայում հայտնվելու համար։ Այնտեղ նրանց գրավում է սոցիալական ծրագիրը, փախստականի կարգավիճակ և ֆինանսական նպաստ ստանալու հնարավորությունը: 2022 թվականին Բրիտանիա ժամանած միգրանտների ընդհանուր թիվը գերազանցել է 44 հազարը։
մեծ բրիտանիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1790/62/17906222_170:0:2901:2048_1920x0_80_0_0_e5f895a2179aca791ad6067d50cec92a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մեծ բրիտանիա, թուրքիա, սահմանապահ, միգրանտ, գումար
մեծ բրիտանիա, թուրքիա, սահմանապահ, միգրանտ, գումար
Բրիտանիան 3 մլն ֆունտ է հատկացրել Թուրքիայի սահմանապահներին միգրացիան զսպելու համար․ ԶԼՄ
Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիան դարձել է Մեծ Բրիտանիայի կառավարության համար ավելի մեծ նշանակություն ձեռք բերող երկիր և այժմ ռազմավարական կարևորություն է ներկայացնում սահմանների պաշտպանության համար։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում թուրք սահմանապահներին վերապատրաստելու համար ավելի քան 3 մլն ֆունտ (3,731 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել՝ միգրանտների հոսքը զսպելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է
Guardian թերթը:
Ֆինանսավորումը հատկացվել է պաշտոնական զարգացման աջակցության բյուջեից և փոխանցվել ներքին գործերի նախարարության միջազգային գործողությունների գրասենյակի միջոցով, որը նախարարության հետախուզության վարչության մի մասն է:
Պարբերականը տեղեկություններ է ներկայացնում 2019 թվականի ֆինանսավորման մասին, երբ թուրքական ոստիկանությանը և առափնյա պահպանությանը 14 հազար ֆունտ էր հատկացվել ծովային սահմանների պաշտպանության ուսուցման համար։ 2021-2022 թվականներին վերապատրաստման և սարքավորումների համար 425 հազար ֆունտով ավել գումար է տրվել, իսկ այս տարի՝ մինչև երեք միլիոն ֆունտ վերադարձի և վերաինտեգրման աջակցության, վերապատրաստման և անձնակազմի համար:
Հրապարակման համաձայն՝ Թուրքիան վերջին երկու-երեք տարում Մեծ Բրիտանիայի կառավարության համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել և այժմ ռազմավարական նշանակություն է ստացել սահմանների պաշտպանությունը։
Անօրինական միգրանտները հաճախ ցանկացած հնարավորություն օգտագործում են Լա Մանշը հատելու և Մեծ Բրիտանիայում հայտնվելու համար։ Այնտեղ նրանց գրավում է սոցիալական ծրագիրը, փախստականի կարգավիճակ և ֆինանսական նպաստ ստանալու հնարավորությունը: 2022 թվականին Բրիտանիա ժամանած միգրանտների ընդհանուր թիվը գերազանցել է 44 հազարը։