00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դրսում մրցունակ լինելու համար հայկական ծիրանը պետք է ենթարկվի ռեբրենդինգի. Ղուկասյան

Դրսում մրցունակ լինելու համար հայկական ծիրանը պետք է ենթարկվի ռեբրենդինգի. Ղուկասյան
Բաժանորդագրվել
«Արմֆրութ» ընկերության տնօրենի կարծիքով` հայկական ծիրանի արտահանման տեսանկյունից արաբական շուկան նույնպես կարող է բավականին հեռանկարային լինել, բայց մենք չենք օգտագործում այդ բաց պատուհանը։
Ռուբլու փոխարժեքի տատանումների և ռուսական շուկայում հատկապես ուզբեկական ծիրանի հայտնվելու պատճառով հայաստանյան արտահանողները մրցակցության առումով բախվելու են որոշակի խնդիրների։ Դժվար թե գտնվի որևէ արտահանող, ով այս պահին հստակ կասի, թե որքան ծիրան կարող է մթերել և ինչ ծավալներով վաճառել ռուսական շուկայում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Արմֆրութ» ընկերության տնօրեն Գևորգ Ղուկասյանը։
Հայաստանի ծիրանի մշակմամբ զբաղվող այգետերերն այս օրերին իրենց մաշկի վրա զգում են մթերման և իրացման հետ կապված դժվարությունները։ Եթե անցած տարիներին ծիրանը մթերում էին սկզբնական շրջանում 800-1000 դրամով, ապա այս տարի առաջին մթերումը սկսել են 300-500 դրամով։ Արտահանման ծավալների կրճատման պատճառով գյուղացիները ստիպված են բերքն իրացնել ներքին շուկայում և վաճառել էժան գներով։
«Արմֆրութի» տնօրենը տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը ծիրանի մթերումը սկսելու է վաղվանից, Արարատի մարզից` կիլոգրամի դիմաց վճարելով 300 դրամ։ Անցյալ տարի մթերման գինը 400 դրամ էր։ Ընկերությունը պատրաստ է օրական մի քանի մեքենա բեռնել և ուղարկել Ռուսաստան։ Կան համայնքներ, որտեղ ծիրանի բերքատվությունը ցածր է, թեև ընդհանուր առմամբ արտահանելու համար կան բավարար քանակի պաշարներ։
«Արդեն պատվերներ ունենք, սակայն շատ կարևոր է նաև ռուսական շուկայում տիրող իրավիճակը, որտեղ հատկապես վաճառքի միտումները վերջին երկու տարիներին դարձել են որոշ չափով անկայուն։ Ռուսական շուկայում գնալով մրցակցությունը ավելի սուր բնույթ է ստանում, մանավանդ որ այս տարի ուզբեկական ծիրանը բավականին մեծ ծավալներով է արտահանվելու ՌԴ և վաճառվելու է կիլոգրամը 80-90 ռուբլով։ Նույն գնով կվաճառվի նաև հայկական ծիրանը, բայց դա լոկ ինքնարժեքն է` չհաշված լոգիստիկ ծախսը։ Ռուսական շուկա է ներկրվում նաև տաջիկական և թուրքական ծիրան»,– ասաց Ղուկասյանը։
Ըստ նրա` ՌԴ–ում հայկական ծիրանի սպառման ծավալները նվազել են այն պատճառով, որ արտահանողները հիմնականում աշխատում են ռուսաստանյան սուպերմարկետների հետ, որոնց պատվերները որոշակիորեն կրճատվել են։
«Արդեն հնացել են խոսակցություններն այն մասին, որ մեր ծիրանը լավագույնն է, որ բավականին մեծ պահանջարկ ունի արտասահմանում և կարող է միանգամից սպառվել։ Անցյալ տարվա սեզոնի վերջին օրերին մեր արտահանողները չեն կարողացել ծիրանը դրսի սուպերմարտեկտներում վաճառել նույնիսկ 30 ռուբլուց ավել գնով։ Հիմա պետք է ռեբրենդինգ արվի, որակը լավանա, փաթեթավորումը լինի գրավիչ, որպեսզի ծիրանի վաճառքի հարցում նախկինի պես լինենք մրցունակ։ Շարունակ խոսում ենք այդ մասին, բայց հին ավանդույթները դեռ պահպանվում են։ Այսօր չափազանց կարևոր է նաև պետական աջակցությունը, սուբսիդավորումը, չի կարելի միայն ապավինել արտահանողների երևակայությանն ու հնարավորություններին»,– ասաց մեր զրուցակիցը։
Այս տարի կունենանք ծիրանի միջինից մի փոքր ցածր բերք. նախկին փոխնախարար
Խոսելով արտահանման այլընտրանքային ուղիների մասին` Ղուկասյանն ընդգծեց, որ հայկական ծիրանը կոնկրետ Եվրոպայում չի կարող մրցունակ լինել, որովհետև այնտեղ գործում են Եվրամիության երկրների միջև արդեն իսկ ձևավորված չափանիշներ, բիզնես բանաձևեր, կա միջին գնային սանդղակ։
«Մարքետինգային տեսանկյունից եվրոպական շուկան որոշ չափով ուսումնասիրել ենք։ Իսպանիայից և զարգացած գյուղատնտեսությամբ այլ երկրներից ներկրվում են բարձորակ մրգեր, որոնք գերադասելի են տեղի բնակիչների համար։ Բացի դրանից, Եվրոպա միրգ արտահանելը բավականին ծախսատար է»,– ասաց ընկերության տնօրենը։
Ղուկասյանի դիտարկմամբ` փոխարենը հայկական ծիրանի արտահանման տեսանկյունից արաբական շուկան կարող է բավականին հեռանկարային լինել, բայց մենք, ցավոք, չենք օգտագործում այդ բաց պատուհանը։ Ըստ նրա` եթե մենք կարողանանք լոգիստիկ և իրավակազմակերպչական խնդիրները լուծել, ապա ավելի հեշտ կլինի Իրանի միջոցով հայկական ապրանքը հասցնել ԱՄԷ և արաբական այլ շուկաներ, առավել ևս, որ ռուսական սուպերմարկետների ցանցերը նույնպես հետաքրքրված են այդ շուկայով և անարգել մտնում են այնտեղ, հետևաբար կարելի է այդ ուղղությամբ համատեղ աշխատել նաև ռուս գործընկերների հետ։
Կարկուտն ավելի շուտ եկավ, քան կայանները կլիցքավորեին. Արարատում ծիրանի բերքը վնասվել է
Նշենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ արտահանողները փորձում են դրսի շուկաներում բարձրացնել հայկական ապրանքի գինը, բայց արտարժույթի տատանումներով պայմանավորված վնասների չափով մակարդակի բարձրացումն արդեն իսկ խնդրահարույց է, որովհետև դրսի շուկաներում հայկական ապրանքը գնային առումով դառնում է ոչ մրցունակ։ Ստացվում է, որ արտահանման ծավալների աճն արժեքային արտահայտությամբ զգալի է, բայց բնեղեն ծավալները նվազում են։
Նախարարությունից հայտնել են, որ ցրտահարությունների պատճառով ծիրանի բերքը, նախորդ տարվա համեմատ, այս տարի ավելի քիչ կլինի։
Լրահոս
0