https://armeniasputnik.am/20230608/eatm-erkrnery-tshanachelu-en-mimjanc-gitakan-astitshannery-mishustin-60859990.html
ԵԱՏՄ երկրները ճանաչելու են միմյանց գիտական աստիճանները. Միշուստին
ԵԱՏՄ երկրները ճանաչելու են միմյանց գիտական աստիճանները. Միշուստին
Գիտական աստիճան ունեցող մասնագետները կկարողանան ազատ աշխատել Միության տարածքում` առանց այն վերահաստատելու անհրաժեշտության։ 08.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-08T18:15+0400
2023-06-08T18:15+0400
2023-06-08T18:17+0400
միխայիլ միշուստին
գիտնական
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/923/34/9233434_0:0:1600:901_1920x0_80_0_0_116a04dd917fadd5de297ee0e4999e10.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրները ճանաչելու են Միության տարածքում շնորհած գիտական աստիճանները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը` ելույթ ունենալով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ։ Միշուստինը հայ գործընկերներին հրավիրել է ՌԴ` ՀՀ–ում ատոմակայանի կառուցման հարցը քննարկելուՌԴ վարչապետը հավելել է, որ նախկինում քննարկվող համաձայնագիրն արդեն ստորագրվել է։ Այսպիսով, հինգ պետությունների այն մասնագետները, որոնք գիտական աստիճան ունեն, կկարողանան անխոչընդոտ աշխատել իրենց մասնագիտությամբ Միության ողջ տարածքում։ Նախկինում դրա համար անհրաժեշտ էր մի շարք բյուրոկրատական գործընթացներ անցնել, որոնք խիստ տարբերվում էին՝ կախված երկրից և գիտական հաստատությունից։ Այժմ այդ ամենի անհրաժեշտությունը չի լինի։Նշենք, որ Հայաստանի կառավարությունն այդ համաձայնագրին հավանություն է տվել մայիսին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/923/34/9233434_173:0:1462:967_1920x0_80_0_0_f8230cc37d83b76d0328b64155b19f3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
միխայիլ միշուստին, գիտնական, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
միխայիլ միշուստին, գիտնական, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ԵԱՏՄ երկրները ճանաչելու են միմյանց գիտական աստիճանները. Միշուստին
18:15 08.06.2023 (Թարմացված է: 18:17 08.06.2023) Գիտական աստիճան ունեցող մասնագետները կկարողանան ազատ աշխատել Միության տարածքում` առանց այն վերահաստատելու անհրաժեշտության։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրները ճանաչելու են Միության տարածքում շնորհած գիտական աստիճանները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը` ելույթ ունենալով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ։
ՌԴ վարչապետը հավելել է, որ նախկինում քննարկվող համաձայնագիրն արդեն ստորագրվել է։ Այսպիսով, հինգ պետությունների այն մասնագետները, որոնք գիտական աստիճան ունեն, կկարողանան անխոչընդոտ աշխատել իրենց մասնագիտությամբ Միության ողջ տարածքում։ Նախկինում դրա համար անհրաժեշտ էր մի շարք բյուրոկրատական գործընթացներ անցնել, որոնք խիստ տարբերվում էին՝ կախված երկրից և գիտական հաստատությունից։ Այժմ այդ ամենի անհրաժեշտությունը չի լինի։
«Ներկայիս որոշումը հիանալի խթան կհողորդի մեր երկրների միջև բարձր որակավորում ունեցող մասնագետների փոխանակման համար։ Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի համար մենք ևս մեկ խոչընդոտ կվերացնենք», – հավելել է Միշուստինը։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունն այդ համաձայնագրին հավանություն է տվել մայիսին։